суббота, 7 апреля 2012 г.

Խալերը և դրանց նշանակությունը



Խալեր ունեն բոլորը, իսկ ահա դրանց նշանակությունները գիտեին շատ քչերը: Ոմանք նույնիսկ չգիտեին էլ, որ խալերը կարող են որևէ նշանակություն ունենալ: Բայց արի ու տես, որ դրանք շատ խորը իմաստ ունեն: Դեմքի յուրաքանչյուր մաս համարակալված է: Ըստ թվերի էլ կտեսնեք, որ մասում գտնվող խալը, ինչ նշանակություն ունի ;)))

1. Վկայում է, որ այդ մարդը ունի հիանալի ինտուիցիա, տրամաբանական մտածողություն և ակտուալ զբաղմունքների հակում

2. Այս հատվածում խալ ունեցող մարդիկ կրքոտ են ու շատ խանդոտ

3. Ունեն պոետիկ բնավորություն, մտավոր մասնագիտությունների հակում

4. Այստեղ խալ ունեցող մարդիկ ամբողջովին կարող են նվիրվել սիրուն և պահել այն տարիներով, իրենց սիրած էակին միշտ պարուրել սիրով ու ջերմությամբ

5.  Ունեն կտրուկ բնավորություն, որը հանգեցնում է խառնված և կարճաժամկետ սիրային հարաբերությունների:

6. Սիրում են ճանապարհորդություն, արվեստ և ունեն վառ երևակայություն

7. Ահավար խանդոտ են և ցանկանում են, որ իրեն ենթարկվեն

8. Շատ զգայուն անձնավորություններ են: Ցանկացած հարաբերություններում նրանք փնտրում են ավելի ու ավելի շատ նոր զգացողություններ և անհանգստություններ

9. Հոգեպես փակված են իրենք իրենց մեջ, ինչն էլ հանգեցնում է անիմաստ կռիվների ստեծմանը:

10. Ունեն հիանալի հիշողություն և կարողանում են տարբերել ինչն է իրենց համար լավ, և ինչը վատ

11. Հոգեպես փակված են, ձգտում են այն ամենին, ինչ արգելված է, ինչն էլ հաճախ սիրային հարաբերություններում վեճերի պատճառ է դառնում

12. Անմնացորդ տրվում են սիրուն, սակայն սա նույնպես  խնդիրներ է առաջացնում հարաբերություններում

13. Հակված են հաճախակի կռիվներին անիմաստ պատճառներով, սակայն կռվից հետո շատ շուտ ցանկանում են նորից հաշտվել այն մարդու հետ ում հետ վիճել են

14. Ունեն բարձր զարգացած և միստիկ մտածելակերպ, տիեզերական սիրո զգացում և արտասովոր ճակատագիր

15. Սիրում են անկախություն, ազատություն. գործում են այնպես, ինչպես ցանկանում են

16. Պատրաստ են իրենց ամբողջությամբ նվիրել ընտանիքին

17. Սկանդալային իրադարձությունների հակում ունեն: Սիրո մեջ բազմազանություն են սիրում, բայց ամուսնական կյանքում լուրջ են

18. Բավականին զգայուն բնավորություն ունեն. բնորոշ են ֆանտազիան ու օրիգինալությունը

20. Այս խալը վկայում է հոգեկան ճնշվածության, դեպրեսիայի  մասին

21. Այս խալի տերը չի սիրում միօրինակություն, որը նաև սիրո հարցում է դրսևորվում, իսկ դա էլ իր հերթին սիրային հարցերում խառնաշփոթի է հանգեցնում

22. Միայն մի բանի է հավատարիմ՝ ուրիշի գեղեցկությունը օգտագործելուն:Այստեղից էլ մշտական անհավատարմությունը

23. Պարզ միտք ունեն. չեն սիրում քաոս ու խիստ  կարգուկանոնի են հետևում: Նման մարդիկ վերելք են ապրում թե՛ հոգեպես, թե՛ նյութական առումով

24. Առողջական ու հոգեկան խանգարումներ ունեն: Նման մարդիկ իրենց անպաշտպան ու խոցելի են զգում: Պայքարի համար նրանք ներքին ուժ չունեն

25. Երազում են ամուր ավանդական ընտանիքի մասին: Սիրում է հանգիստ, կայուն կյանք:


пятница, 6 апреля 2012 г.

Օղին հավասարաչափ լցրեք երեք բաժակների մեջ

Կատարեք վիրտուալ այց դեպի Սպիտակ տուն






Google ընկերությունն այժմ հնարավորություն է տալիս վիրտուալ այց կատարել դեպի Սպիտակ տուն և քայլել  շենքի սենյակներով: Դրա համար անհրաժեշտ է Google-ի քարտեզներում որոնել 1600 Pennsylvania Avenue, Washington DC հասցեն և քաշել մարդուկի նշանը Սպիտակ տան վրա (կամ օգտվեք ներքևում գտնվող քարտեզից): Սլաքների միջոցով կարող եք քայլել շենքի միջանցներով: Հարկերը փոխելու համար սեղմեք 1 և 2:

Просмотреть увеличенную карту

Internet Explorer-ը ավելի քիչ էներգիա է խլում մարտկոցից, քան մնացած դիտարկիչները

Գոյություն ունի հետաքրքիր ու օգտակար կայք, որի միջոցով հնարավոր է կատարել ինտերնետ դիտարկիչների փորձարկում և ստացված արդյունքները համեմատել միմյանց հետ: Այդ կայքի միջոցով կատարված փորձարկման արդյունքում պարզվել է, որ Internet Explorer օգտագործելու դեպքում համակարգչի մարտկոցը ավելի ուշ է լիցքաթափվում: Փորձարկումը կատարվել է նույն համակարգչի վրա տեղադրված տարբեր ինտերնետ դիտարկիչների միջոցով: Այսպիսով ահա արդյունքները:

Browsers

Ինչպես տեսնում ենք, Internet Explorer-ով աշխատող համակարգչի մարդկոցը լիցքաթափվում է բոլորից ուշ: Նշեմ նաև, որ նշված կայքի միջոցով փորձարկման արդյունքում Chrome-ը ստանում է առավելագույն միավորներ: Եթե ցանկանում եք տեսնել, թե Ձեր ինտերնետ դիտարկիչը քանի միավոր կվաստակի, ապա սեղմեք Այստեղ և ստուգեք: Փորձարկման ժամանակ օգտագործվող համակարգչի պարամետրերը, ինտերնետ դիտարկիչը և ստացված արդյունքը կարող եք գրել մեկնաբանություններում

вторник, 3 апреля 2012 г.

Ավելացնում ենք վիդեո և Mp3 ներբեռնելու կոճակներ Youtube կայքում



Երբեմն անհրաժեշտություն է առաջանում Youtube կայքում տեղադրված տեսահոլովակները ներբեռնել և պահել համակարգչի մեջ, կամ ներբեռնել այդ տեսահոլովակները mp3 ֆորմատով: Գոյություն ունեն տարբեր հավելվածներ, որոնք Youtube-ում ավելացնում են տվյալ երգը կամ տեսահոլովակը ներբեռնելու կոճակներ: Կարող եք սեղմել համապատասխան դիտարկչի վրա և տեղադրել հավելվածները:

Mp3 ներբեռնելու կոճակ

ChromeFireFoxIEOperaSafari

Վիդեո ներբեռնելու կոճակ

ChromeFireFoxIEOperaSafari



Նաև կա մի ծրագիր,որը թույլ է տալիս ներբեռնել վիդեոներ և Երգեր տարբեր կայքերից,նույնիսկ եթե այդ կայքերից ներբեռնելը վճարովի է.
(Այդ ծրագիրը կարող եք օգտագործել,եթե օգտվում եք Google Chrome բրաուզեռից)




понедельник, 2 апреля 2012 г.

Հալիվուդյան աստղերի ֆիզիկական արատները






Այսպես, Հալի Բերին և Քեյթ Հադսոնը մեկ ոտքի  վրա վեց ունեն:



Թվում է Խոակին Ֆենիքսը նապաստակի շրթունք ունի: Իրականում դա այդպես չէ, բայց դերասանն այս սպին ստացել է դեռ մոր արգանդում:



Երգիչ Սիլի դեմքի հետքերի վերաբերյալ լեգենդներ էին, որ այդ սպիները նա ստացել է հարազատ ցեղի արարողություններից մեկի ժամանակ: Բայց իրականում դրանց պատճառն իմունային համակարգիգործունեության խանգարումն է, որի ընացքում օրգանիզմը հարձակում է գործում մաշկի առողջ բջիջների վրա:



Մեգան Ֆոքսի մոտ խախտված է աջ ձեռքի բութ մատի զարգացումը եղունգը չափազանց կարճ է և լայն է, իսկ վերևի մասը չափազանց հաստ է:



Նույնիսկ կանանց սիրելի Ժան-Կլոդ Վան Դամը չի խուսափել ֆիզիկական արատից, որը հետապնդում է նրան ողջ գիտակցական կյանքում: Վան Դամը ճակատին հսկայական ուռուցք ունի:



Ահա և հերթը հասավ Անջելինա Ջոլիին: Բժիշկներն արդեն կասկածում են կարելի է նրա մարմինե սլացիկ անվանել, թե դա արդեն հիվանդային նիհարություն է: Դերասանուհու մտերիմներն ասում են, որ Էնջին սնվելու խնդիրներ ունի. պատահում է, որ օրերով չի կարողանում ոչինչ ուտել: Ամենայն հավանականությամբ, դա կապված է նյարդային լարվածության հետ աշխատանքը շատ հեշետ է, երեխաները  նույնպես: Նման կենսակերպը Ջոլիի մոտ մեկ այլ խնդիր էլ է առաջացրել: Նրա մաշկը բարակել է, և մշտական լարվածության պատճառով ձեռքերը պատվել են երակների ուռուցիկ ցանցով: Շրջապատողները խորհուրդ են տալիս նրան լրջորեն զբաղվել լայնացված երակներով, որոնք ոչ միայն տգեղ են, այլև վտանգավոր են առողջության  համար, բայց Էնջին միայն ձեռքն է թափ տալիս ժամանակ չկա:



Միլիարդների սկանդալային ժառանգորդուհի Փերիս Հիլթոնն ունի ամեն ինչ, նույնիսկ ֆիզիկական արատ: Նրա մոտ առկա է, այսպես ասած «ծույլ աչքի» ախտանիշ ձախ աչքը նորմալ տեսնում է, բայց բացվում է ոչ այնքան լայն, որքան աջը: