среда, 10 июля 2013 г.

Որքան աշխատավարձ են ստանում Նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը

Որքան աշխատավարձ են ստանում Նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը


ՀՀ նախագահ Սերժ 

Սարգսյանի աշխատավարձը կազմում է 

400 հազար դրամ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանինը` 

340 հազար դրամ, իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանինը` 

340 հազար դրամ:

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ՝ ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԿԱԶՄՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը՝ Բորուսիայի կազմում (Տեսանյութ)
«Բազել» -«Բորուսիա» Դ. ընկերական խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշում գերմանական ակումբում:

Մխիթարյանը 11-րդ րոպեին աչքի է ընկել գոլային փոխանցմամբ, իսկ 27-րդ րոպեին իր առաջին գոլն է խփել «Բորուսիայի» մարզաշապիկով:



ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ՌՈՅՍԻ ԳՈԼԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մխիթարյանի գոլային փոխանցումը, Ռոյսի գոլը (Տեսանյութ)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր նոր ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիայի», կազմում առաջին խաղն է անցկացնում:

Հայ կիսապաշտպանը 11-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Մարկո Ռոյսին:

Ֆեյսբուքի Ստուգված էջեր

Ֆեյսբուքը ներկայացրեց «Ստուգված էջեր» ֆունկցիան, որի միջոցով հնարավոր է տարբերել հայտնի մարդկանց և ապրանքանիշերի էջերը կեղծ էջերից: Այս գաղափարը վերցված է Twitter միկրոբլոգից: Այժմ հայտնի մարդկանց և ապրանքանիշերի ֆեյսբուքյան էջերում ցուցադրվելու է կապույտ փոքր նշան, որի միջոցով կարող եք վստահ լինել, որ դա հենց պաշտոնական ու օրիգինալ էջն է: Այս նշանը ցուցադրվում է ինչպես որոնման պատուհանում, այնպես էլ ստուգված էջերի վրա: Նշվում է նաև, որ հնարավորություն չկա Ֆեյսբուքին առաջարկել նոր էջեր, որպեսզի դրանք նույնպես ստուգվեն: Այսինքն այդ էջերը որոշվում են միայն Ֆեյսբուքի կողմից: