суббота, 13 июля 2013 г.
четверг, 11 июля 2013 г.
Вы слишком часто отправляете сообщения разным пользователям. Повторите попытку позже.Օդնոկլասնիկում հայտնվել է նոր վիռուս!!!
Հարգելի այցելուներ այսօր ստացա մի շարք նամակներ որտեղ գրված էր որ չենք կարողանում նամակներ ուղարկել.հայտնվում է այս նախադասությունը՝Вы слишком
часто отправляете сообщения разным пользователям.
Повторите попытку позже.
Սա օդնոկլասնիկում հայտնված նոր վիռուսն է:Որպեսզի
կարողանանք կրկին նամակներ ուղարկել մեր ընկերներին
պետք է մաքրենք մեր Բրաուզերի Кэш և Cookie.
Դրա համար կատարում ենք հետևյալ քայլերը
- Մտնենք մեր բրաուզեռի История սեղմելով Ctrl+H
- Սեղմում ենք Очистить история
- Բացված պատուհանում նշում ենք Очистить Кэш և Очистить Cookie
- Աջ կողմում նշում ենք За все время և սեղմում ենք Очистить
գաղտնաբառը:
Ստեղծվել է կրծկալ, որն արձակվում է ծափ տալուց (տեսանյութ)
Տղամարդկանց երազանքը...
Ամերիկացի մասնագետը մշակել է կրծկալ, որն արձակվում է... ծափ տալուց...
Նոր մանրամասներ՝ Գյումրիում հնչած կրակոցների դեպքի մասին
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 9-ին՝ ժամը 22։50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22։00-ի սահմաններում տան մոտ տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ անհայտ անձի կողմից:Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ:Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տան մոտ կրակոցներն արձակել է նույն տան բնակիչ, 1955 թ. ծնված Աղվան Գ.-ն՝ իրեն պատկանող «Սայգա ՄԿ-03» տիպի 7.62 մմ տրամաչափի որսորդական հրացանից:Հրացանն առգրավված է:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Գ.-ին վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես Odnoklassnik-ում տեսնել գաղտնաբառի կետերի բովանդակությունը
Բարև ձեզ HayBlogi այցելուներ.Այսօր վորոշեցի ձեզ պատմել թե ինչպես կարող եք տեսնել գաղտնաբառի կետերի բովանդակությունը..
- Մտնում ենք Odnoklassniki կայքը
- Գրում ենք գաղտնաբառը
- Նշում ենք գաղտնաբառը և սեղմում մկնիկի աջ կոճակը
- Սեղմում ենք Просмотр кода элемента
- Բացված պատուհանում գտնում ենք type="Password" բառակապակցությունը
- 2անգամ սեղմում ենք password բառի վրա և Password-ի փոխարեն գրում ենք text բառը և սեղմում Enter.
- Փակելով բացված պատուհանը կտեսնենք թե ինչ է թաքնված կետերի տակ:
среда, 10 июля 2013 г.
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ՝ ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԿԱԶՄՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Բազել» -«Բորուսիա» Դ. ընկերական խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշում գերմանական ակումբում:
Մխիթարյանը 11-րդ րոպեին աչքի է ընկել գոլային փոխանցմամբ, իսկ 27-րդ րոպեին իր առաջին գոլն է խփել «Բորուսիայի» մարզաշապիկով:
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ՌՈՅՍԻ ԳՈԼԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր նոր ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիայի», կազմում առաջին խաղն է անցկացնում:
Հայ կիսապաշտպանը 11-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Մարկո Ռոյսին:
Հայ կիսապաշտպանը 11-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Մարկո Ռոյսին:
Ֆեյսբուքի Ստուգված էջեր
Ֆեյսբուքը ներկայացրեց «Ստուգված էջեր» ֆունկցիան, որի միջոցով հնարավոր է տարբերել հայտնի մարդկանց և ապրանքանիշերի էջերը կեղծ էջերից: Այս գաղափարը վերցված է Twitter միկրոբլոգից: Այժմ հայտնի մարդկանց և ապրանքանիշերի ֆեյսբուքյան էջերում ցուցադրվելու է կապույտ փոքր նշան, որի միջոցով կարող եք վստահ լինել, որ դա հենց պաշտոնական ու օրիգինալ էջն է: Այս նշանը ցուցադրվում է ինչպես որոնման պատուհանում, այնպես էլ ստուգված էջերի վրա: Նշվում է նաև, որ հնարավորություն չկա Ֆեյսբուքին առաջարկել նոր էջեր, որպեսզի դրանք նույնպես ստուգվեն: Այսինքն այդ էջերը որոշվում են միայն Ֆեյսբուքի կողմից:
вторник, 9 июля 2013 г.
Ինչպես հեշտ համեմատել խաղերի նվազագույն պարամետրերը համակարգչի պարամետրերի հետ
1. Java-ն տեղադրելուց հետո բացեք այս կայքը:
2. Համապատասխան դաշտում գրեք խաղի անունը:
3. Սեղմեք Can You Run It կոճակը:
4. Սեղմեք Begin Detection կոճակը:
«Վիդեո նամակներ» ուղարկելու ֆունկցիա Skype-ի նոր տարբերակում
Սկայպի նոր տարբերակում ավելացվել է այսպես կոչված «Վիդեո նամակներ» ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է ուղարկել և ստանալ ձայնագրված վիդեոներ: Այս նոր ծառայությունն ամբողջովին անվճար է: Այս ծառայության առավելություններից է նաև այն, որ վիդեո նամակներ կարող եք ուղարկել նաև այն ընկերներին, ովքեր տվյալ պահին օֆլայն են: Այսինքն նրանք կարող են հետագայում մուտք գործել Սկայպ և տեսնել:
Վիդեո նամակ ուղարկելու համար մուտք գործեք Սկայպ և աջ քլիք արեք այն մարդու անվան վրա, ում ցանկանում եք ուղարկել ձայնագրությունը: Բացված ցանկից ընտրեք Send Video Message տարբերակը և սեղմեք ձայնագրման կոճակի վրա:
Ձայնագրելուց հետո կարող եք տեսնել այն կամ նորից ձայնագրել: Թույլատրվում է առավելագույնը ձայնագրել 3 րոպեանոց վիդեո: Նշեմ, որ այս ֆունկցիան աշխատում է միայն վերջին տարբերակի վրա, այնպես որ ժամանակն է թարմացնել Skype-ը: Նոր տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:
Instagram-ում այժմ հնարավոր է տեղադրել կարճ վիդեոներ
Լուսանկարներ տարածելու համար նախատեսված Instagram ցանցում այժմ հնարավոր է տեղադրել կարճ վիդեոներ: Այդ մասին այսօր տեղեկացրեց Instagram-ի ղեկավար Կեվին Սիստրոմը: Թույլատրվում է ձայնագրել առավելագույնը 15 վայրկյան տևողությամբ վիդեո և տեղադրել սոց. ցանցում: Ձայնագրված վիդեոյի վրա հնարավոր է տեղադրել 13 վիդեոէֆեկտներից որևէ մեկը, որոնք փոխում են վիդեոյի գույնը, լուսավորությունը, պարզությունը և այլն: Օգտատերերին հնարավորություն է տրվում ընտրել տեսահոլովակի կադրերից մի հատված, որը լուսանկարի տեսքով տեսնելու են օգտատիրոջ բաժանորդներն իրենց նորությունների հոսքում: Ըստ Կեվին Սիստրոմի, տեսահոլովակները սոց. ցանց տեղադրվելու դեպքում մշակվում են հատուկ ալգորիթմով, ինչի շնորհիվ զգալի բարելավվում է վիդեոյի որակը:
Փաստորեն այս քայլով Ֆեյսբուքը փորձում է մրցել Twitter-ի կողմից ամիսներ առաջ ներկայացրած Vine ծառայության հետ: Սակայն Vine-ում չկան ֆիլտրեր և այնտեղ թույլատրվում է տեղադրել առավելագույնը 6 վայրկյան տևողությամբ վիդեոներ: Հիշեցնեմ, որ մինչ այժմ Android և iOS համակարգերի համար նախատեսված Instagram-ում հնարավոր էր տեղադրել միայն լուսանկարներ: Instagram-ը թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերին, իսկ 2012թ.-ին այն Ֆեյսբուքի ղեկավարությունը հայտարարեց, որ պատրաստ է ձեռք բերել այս ցանցը 1 միլիարդ դոլարով (իրականում գնեց երեք անգամ քիչ գումարով): Instagram-ի ամսական լսարանը կազմում է 130 միլիոն մարդ: Այդ ցանցում արդեն տեղադրվել են ավելի քան 16 միլիրադ լուսանկարներ: Եթե ցանկանում եք օգտվել Instagram-ի ծառայություններից Windows օպերացիոն համակարգում, ապա օգտվեք այս հնարքից:
Ի՞նչ է Instagram-ը և ինչպե՞ս գրանցվել
Instagram-ը ստեղծվել է 2010 թվականին և 2012 թվականին գնվել Ֆեյսբուքի կողմից: 2013թ. փետրվարի վերջի տվյալներով Instagram-ում գրանցված են ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատերեր: Այն իրենից ներկայացնում է լուսանկարներ տարածելու օնլայն ծառայություն է, որը թույլ է տալիս օգտատերերին անել ակնթարթային լուսանկարներ, կիրառել դրանց վրա գեղեցիկ էֆեկտներ և տեղադրել ցանցում: Լուսանկարները հնարավոր է նաև տարածել այլ սոցիալական ցանցերում, եթե դրանց պրոֆիլները կապված են Instagram-ի հետ:Instagram-ում ընկերանալու փոխարեն կարող եք հետևել այլ օգտատերերի (ինչպես Twitter-ում) և տեսնել նրանց կողմից արված լուսանկարները: Հնարավորություն կա նաև հավանել լուսանկարները և գրել մեկնաբանություններ:
Գոյություն ունի Instagram.com կայք, որտեղ գրանցված օգտատերերը կարող են մտնել և տեսնել ընկերների կողմից տեղադրված լուսանկարները: Սակայն կայքը ունի մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես կայքի միջոցով հնարավոր չի գրանցել նոր պրոֆիլ կամ տեղադրել նոր լուսանկարներ: Instagram-ից լիակատար օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ iOS կամ Android համակարգով աշխատող սմարթֆոն կամ պլանշետ:
Սակայն կան որոշ մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է շրջանցել այդ թերությունը և գրանցվել համակարգչի միջոցով: Երևի կռահեցիք, որ խոսքը գնում է BlueStacks ծրագրի մասին, որը տեղադրվում է Windows օպերացիոն համակարգում և որի միջոցով հնարավոր է աշխատեցնել Android համակարգի ցանկացած ծրագիր:
1. Ներբեռնեք BlueStacks ծրագիրը:
2. Տեղադրեք համակարգչի մեջ:
4. Ընտրեք որոնման արդյունքներից որևէ մեկը և ներբեռնեք:
5. Տեղադրեք նեռբեռնված Instagram-ը:
6. Բացեք և օգտվեք բոլոր հնարավորություններից:
Ինչպես աշխատացնել Անդրոիդ համակարգի ծրագրերն ու խաղերը Windows-ում
Ծրագիրը ներառում է նաև Cloud Connect ֆունկցիա, որի միջոցով հեշտությամբ կարող եք Անդրոիդի համար նախատեսված խաղերն ու ծրագրերը տեղափոխել բջջային հեռախոսից դեպի համակարգիչ: Cloud Connect ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսի մեջ տեղադրել այս ծրագիրը: Անդրոիդի համար նախատեսված ծրագրերը կարող եք ներբեռնել կամ Google Play-ից, կամ էլ այս ծրագրի կայքից:
Ինչպես Օդնոկլասնիկի խումբը կամ պրոֆիլը դարձնել պաշտոնական և ստանալ «Официальная страница» նշանը
Ռուսական Օդնոկլասնիկի կայքում հայտնի մարդկանց կամ ապրանքանիշերի պրոֆիլներում և խմբերում նկատած կլինեք «Официальная страница» նշանը: Սակայն ի տարբերություն այլ հայտնի սոցիալական կայքերի, որտեղ ստուգված ու պաշտոնական էջերը որոշվում են միայն ադմինիստրատորների կողմից, Օդնոկլասնիկում հնարավոր է դիմում-հայտ ներկայացնել և Ձեր խումբը կամ պրոֆիլը դարձնել պաշտոնական: Իհարկե ցանկացած ոք չի կարող դա անել: Պաշտոնական էջի ստատուս կարող եք ստանալ միայն անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկելուց հետո: Օրինակ, եթե դուք ունեք գրանցված ապրանքանիշ, ապա պետք է ներկայացնեք այն փաստաթուղթը, որի միջոցով Օդնոկլասնիկի մոդերատորները կարող են համոզվել, որ այդ ապրանքանիշն իրականում պատկանում է Ձեզ: Դիմումները կարող եք լրացնել այցելելով այստեղ: Դիմումն ուղարկելուց հետո առավելագույնը 3 օրից կստանաք պատասխանը:
Подписаться на:
Сообщения (Atom)