вторник, 28 февраля 2012 г.

Կոկա Կոլա -ով աշխատող հեռախոս

Դաիզի Զենգը ստեղծել է Նոկիա-ի համար հեռախոս որը աշխատում է կոկա կոլա-ով. Կոլան և լիցքավորում է մարտկոցը և ապահովում է շատ այլ ֆունկցիաներ:


9 քիչ հայտնի դիտարկիչներ բայց ոչ քիչ հնարավորություններով


Խոսելով դիտարկիչների մասին մենք շատ հաճախ ինկատի ենք ունենում IE, Chrome, Opera կամ Firefox, սակայն բացի սրանցից գոյություն ունեն այլ քիչ հայտնի դիտարկիչներ բայց ոչ քիչ հնարավորություններով: Հենց սրանց մասին էլ հիմա կխոսենք:
  1. Maxthon – Ավելի վաղ այս դիտարկչի անվանումը MyIE2 էր, սա առաջին այլընտրանքն էր Microsoft-ի դիտարկիչի դեմ: Գլխավոր տարբերությունը կայանում է ավելի հարմար ինտերֆեյսի եւ Favorites-ի կառավարման մեջ:
  2. K-Meleon – Արտաքինից այս դիտարկիչը նման է IE –ին, սակայն հնարավորություններով այն գերազանցում է IE –ին: Օրինակ դիտարկիչի մեջ մակրոսների հնարավորություն կա, ինչը կարող է ավտոմատացնել համացանցում ամենահաճախ կատարվող գործողությունները:
  3. Flock – Դիտարկիչ, որը ստեղծվել է Firefox-ի հիման վրա: Flock – ը օպտիմալացված է սոցիալական ցանցերի համար եւ իր մեջ ներդրված է բազում ֆունկցիաներ ժամանակակից ՎԵԲ ծառայությունների հետ աշխատանելու համար, օրինակ Flickr, Twitter, Facebook, MySpace и YouTube:
  4. xB Browser – Դիտարկիչ, որը աշխատում է կրկին Firefox – ի հարթակի հիման վրա: Սա անանուն դիտարկիչ է, որի օգտագործողները իրենց համացանցային ճանապարհորդությունների ժամանակ կարող են վստահ լինել տվյալների գաղտնիության համար: Դիտարկիչն օգտագործում է TOR ցանցը: Բացի այդ դիտարկիչն ավտոմատ ջնջում է այցելված կայքերի անունները եւ ժամանակավոր ֆայլերը:
  5. Slim Browser – Դիտարկիչը թույլ է տալիս ավելի հարմարավետ կառավարել որոնված կայքերի անունները, չափափոխել դրանք եւ խմբավորել: Դիտարկիչի մեջ հնարավոր է միանգամից բացել առանձին պահպանված կայքերի խումբը:
  6. Green Browser – Այս դիտարկիչի անվանումը ոչմի ընդհանուր բան չունի էկոլոգիայի հետ: Այս դիտարկիչը աշխտում է մկնիկի ժեստերի հետ, օրինակ տեքստային հատվածը կարելի է քաշելով գցել միանգամից ՎԵԲ ֆորմաների կամ հավելվածների մեջ: Այն աշխատում է նաեւ պահպանված կայքերի հետ, մի քանի որոնողական համակարգերի հետ եւ կարողանում է ավտոմատ թարմացնել էջը:
  7. uBrowser – Սա եւս ոչ սովորական դիտարկիչ է, այն կարողանում է կայքի էջերը ցուցադրել խորանարդի վրա, ամեն մի էջ գտնվում է խորանարդի մի պատի վրա: Դիտարկիչը սկզբում ստեղծվել է վիրտուալ միջավայրերի համար, օրինակ Second Life-ի:
  8. Space Time – Սա եռաչափ դիտարկիչ է, որը զինված է հարմար որոնողական ֆունկցիայով: Որոնողական արդյունքները այժմ կարելի է դիտել եռաչափ տարբերակով: Space Time – ում որոնողական արդյունքների էջերում ավելի հարմար է դարձել տեղափոխվելը:
  9. Browse 3D – Եվս մեկ 3D դիտարկիչ, որտեղ կարելի է կայքի էջերը տեղադրել 3 հատվածներից մեկում:

Vitamin club-ի ամենածիծաղելի պատմությունը


ՍԵՐԲԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆ 2:0

Հանդիպումն ավարտվեց: 2:0 հաշվով հաղթեց Սերբիայի հավաքականը: Կհանդիպենք վաղը` փետրվարի 29-ին, ժամը 21:00-ին:
90-րդ րոպե` Հանդիպումը մոտենում է ավարտին, թիմերը ծավալել են դիրքային պայքար առանց վտանգավոր պահերի

84-րոպե` Յովանովիչը վտանգավոր հարված կատարեց, շեղ էր 

81-րդ րոպե` Յուսպաշյանի հարվածից հետո գնդակը սլացավ ուղղահայաց դարպասաձողին կողքով

78-րդ րոպե` Վերջին րոպեները անցնում են մեր տղաների առավելությամբ

77-րդ րոպե` Վարազդատ Հարոյանին փոխարինեց Անդրանիկ Ոսկանյանը

76-րդ րոպե` Ղազարյանը և Վալտեր Պողոսյանը կարող էին գրավել սերբերի դարպասը: Դարպասապահը վստահ խաղաց

74-րդ րոպե` Կուզմանովիչը կենտրոնով մոտեցավ տուգանային հրապարակին և հարվածեց ուղիղ Գրիգոր Մելիքսեթյանի վրա

69-րդ րոպե` Վալտեր Պողոսյանը և Ղուկաս Պողոսյանը փոխարինեցին Հովհաննես Համբարձումյանին և Էդգար Մալաքյանին

62-րոպե` Սուր գրոհ կազմակերպեցին մեր ֆուտբոլիստները, կրկին դիպուկ հարված չկա

60-րդ րոպե` Հայաստանի ընտրանին ունի որոշ տարածքային առավելություն, սակայն սերբերը վստահ են խաղում պաշտպանությունում

58-րդ րոպե` Տոշիչին փոխարինեց Սուլեյմանին

56-րդ րոպե` Գևորգ Ղազարյանի հարվածից հետո գնդակը անցավ ուղղահայաց դարպասաձողի կողքով

46-րոպե` Երկրորդ խաղակեսը մեկնարկեց
Փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանի հավաքականի կազմում: Արթուր Սարկիսովին և Մասիս Ոսկանյանին փոխարինեցին Կամո Հովհաննիսյանն ու Դավիթ Մանոյանը:

Հայաստանի հավաքականը արդեն խաղադաշտում է:

Առաջին խաղակեսն ավարտված է: 2:0 հաշվով հաղթում է Սերբիայի հավաքականը

44-րոպե` Խաղակեսի վերջնամասում մեր տղաները ակտիվացան, սակայն ոչ Մալաքյանի, ոչ Մկրտչյանի հարվածներն իրենց նպատակին չհասան

37-րոպե` Յուսպաշյանը փորձեց գրավել դարպասը անկյունայինի խաղարկումից, բայց գնդակը հետ մղեց սերբ պաշտպանը

35-րոպե` Սերբ ֆուտբոլիստները վստահ պաշտպանվում են և թույլ չեն տալի մեր ֆուտբոլիստներին նույնիսկ հարվածել դարպասին

30-րոպե` ԳՈԼ 2:0 - Բրանիսլավ Իվանովիչ
Յանկովիչը իրացրեց տուգանային հարվածը, Մելիքսեթյանը հետ մղեց գնդակը, անդրադարձի մոտ առաջինն էր Իվանովիչը, ով էլ գրավեց անպաշտպան դարպսաը

28-րոպե` Սերբերը շատ ակտիվ են գրոհում, հիմնականում ձախ եզրով և պարբերաբար սպառնալիներ են ստեղծում մեր դարպասի մոտ

26-րդ րոպե` Արթուր Սարկիսովը ակտիվ է գործում աջ եզրում, սակայն կորցնում է գնդակը

23-րոպե` Հովհաննես Համբարձումյանը փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, այնտեղ մեր թիմի երկու ֆուտբոլիստ պարտվեցին սերբերին օդային մենամարտում

22-րդ րոպե` Հայաստանի ընտրանին փորձում է հավասարեցնել հաշիվը սակայն վճռորոշ հարվածի գործը չի հասնում

20-րոպե` Ալեքսանդր Կոլարովը իրացրեց տուգանային հարվածը, Մելիքսեթյանը հետ մղեց գնդակը

18-րդ րոպե` Արթուր Յուսպաշյանը հեռահար հարվածով փորձեց գրավել դարպասը, Կահրիմանը տեղում էր

15-րոպե` ԳՈԼ 1:0 - Զդրավկո Կուզմանովիչ
Ձախ թևով սլացիկ գրոհը ավարտվեց Կուզմանովիչի դիպուկ հարվածով

13-րդ րոպե` Անկյունայինի խաղարկումից հետո Բրանիսլավ Իվանովիչը գլխի հարվածով նպաստավոր դիրքից հարվածեց, փայլուն խաղաց Մելիքսեթյանը

8-րդ րոպե` Սերբ ֆուտբոլիստները հանդիպման մեկնարկից ունեն տարածքային առավելություն

4-րդ րոպե` Կրկին անկյունային մեր դարպասի մոտ, կրկին շեղ հարված սերբերի կողմից

3-րդ րոպե` Սերբիայի հավաքականը անհաջող իրացրեց անկյունայինը

Հնչեցին Հայաստանի և Սերբիայի պետական օրհներգերը: Հանդիպումը մեկնարկեց

Ներկայացնում ենք մրցող թիմերի կազմերը`

ՀԱՅԱՍՏԱՆ. 1. Գրիգոր Մելիքսեթյան, 5 Ռոբերտ Արզումանյան, 13. Վարազդատ Հարոյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 7. Գագիկ Դաղբաշյան, 6. Կառլեն Մկրտչյան, 8. Մասիս Ոսկանյան, 9. Էդգար Մալաքյան, 10. Գևորգ Ղազարյան, 3, Արթուր Յուսպաշյան, 11. Արթուր Սարկիսով:

ՍԵՐԲԻԱ. 12. Դամիր Կահրիման, 6. Բրանիսլավ Իվանովիչ, 20. Նենադ Սուբոտիչ, 11. Ալեքսանդր Կոլարով, 5. Ռադոսան Պետրովիչ, 22. Զդրավկո Կուզմանովիչ, 10.Միլոշ Նինկովիչ, 7. Զորան Տոշիչ, 8. Բոշկո Յանկովիչ, 25. Լազար Մարկովիչ:

2011 թվականի ամենահայտնի խաղերից մեկը: Կտրեք պարանը-Cut the Rope


Cut the Rope խաղը բջջային հեռախոսների, պլանշետների և օպերացիոն համակարգերի համար հասանելի խաղ է, որը հիմնված է ֆիզիկայի վրա: Խաղը պատրաստվել է ռուսական Zeptolab ընկերության կողմից և թողարկվում է Chilingo ընկերության կողմից: Խաղի առաջին տարբերակը հայտնվել է Apple-ի ծրագրերի օնլայն խանութում (AppStore) 2010 թվականին: 2011 թվականին թողարկվել է նաև խաղի շարունակությունը՝ Cut the Rope: Experiments անվանմամբ: Խաղը այժմ գտնվում է Android Market-ի լավագույն ծրագրերի ցուցակում: Եթե չունեք Android կամ iOS համակարգով աշխատող սարքեր, ապա խաղը կարող եք խաղալ օնլայն: Օնլայն տարբերակը պատրաստված է HTML 5-ով: Անհրաժեշտ է մկնիկի օգնությամբ կտրել պարանները, հավաքել աստղերը ու կերակրել կենդանուն (Om Nom-ին): 
Խաղալ

Օդնոկլասնիկի կայքի ստուգված աստղերը Օդնոկլասնիկի կայքի ստուգված աստղերը

Օդնոկլասնիկի սոցիալական կայքում գոյություն ունեն պրոֆիլներ, որոնք պատկանում են հայտնի մարդկանց և ստուգված են Օդնոկլասնիկի կայքի ադմինիստրատորների կողմից: Բոլոր ստուգված աստղերի ցուցակը կարող եք տեսնել այստեղ:

Նոր ֆունկցիաներ Օդնոկլասնիկում: Ինչպես չերևալ Сейчас на сайте բաժնում


Օդնոկլասնիկի կայքում վերջերս ավելացել են մի շարք նոր ֆունկցիաներ: Ֆունկցիաներից մեկի շնորհիվ կարող եք մուտք գործել օդնոկլասնիկի կայք, բայց ձեր ընկերները չեն տեսնի, որ դուք կայքում եք: Այսինքն Ֆունցկիան ակտիվացնելու դեպքումСейчас на сайте բաժնում չեք հայտնվի: Նշեմ նաև, որ այս ծառայությունը անվճար է


Եթե Ձեր պրոֆիլը փակ է, ապա այս ֆունկցիան ակտիվացնելու դեպքում Ձեր պրոֆիլը կբացվի: Այնպես որ այդ երկու ֆունկցիաները միաժամանակ չեք կարող օգտագործել: Եթե չեք ցանկանում բացել Ձեր պրոֆիլը, ապա խորհուրդ կտամ այս հնարքը չկիրառել:
Ակտիվացնելու համար
1.Սեղմեք 
այստեղ
2.Показывать меня в разделе «Сейчас на сайте» պարամետրը նշեք Нет: Այնուհետև սեղմեք Сохранить:

Նշեմ նաև, որ կարգավորումների էջում կարող եք ընտրել մի շարք օգտակար փոփոխություններ: Օրինակ ընտրեք այնպիսի կարգավորումներ, որ ընկերներից բացի այլ մարդիկ չկարողանան տեսնել Ձեր տարիքը, խաղերը, խմբերը և այլ տվյալներ:

Ներբեռնեք Kaspersky անտիվիրուսի լիցենզիոն տարբերակը 6 ամիս ժամկետով

Kaspersky ընկերությունը և Yandex-ը հնարավորություն են տալիս օգտվել Kaspersky անտիվիրուսից անվճար: Yandex-ի շնորհիվ հնարավոր է 6 ամիս անվճար օգտվել Kasperky ծրագրի լիցենզիոն տարբերակից: Ինչպես նաև հնարավորություն կա 6 ամիսը լրանալուց հետո զեղչված գներով գնել ծրագրի երկարաժամկետ լիցենզիաներ: Ծրագիրը ներբեռնելու համար սեղմեք 
այստեղ