пятница, 6 апреля 2012 г.

Օղին հավասարաչափ լցրեք երեք բաժակների մեջ

Կատարեք վիրտուալ այց դեպի Սպիտակ տուն






Google ընկերությունն այժմ հնարավորություն է տալիս վիրտուալ այց կատարել դեպի Սպիտակ տուն և քայլել  շենքի սենյակներով: Դրա համար անհրաժեշտ է Google-ի քարտեզներում որոնել 1600 Pennsylvania Avenue, Washington DC հասցեն և քաշել մարդուկի նշանը Սպիտակ տան վրա (կամ օգտվեք ներքևում գտնվող քարտեզից): Սլաքների միջոցով կարող եք քայլել շենքի միջանցներով: Հարկերը փոխելու համար սեղմեք 1 և 2:

Просмотреть увеличенную карту

Internet Explorer-ը ավելի քիչ էներգիա է խլում մարտկոցից, քան մնացած դիտարկիչները

Գոյություն ունի հետաքրքիր ու օգտակար կայք, որի միջոցով հնարավոր է կատարել ինտերնետ դիտարկիչների փորձարկում և ստացված արդյունքները համեմատել միմյանց հետ: Այդ կայքի միջոցով կատարված փորձարկման արդյունքում պարզվել է, որ Internet Explorer օգտագործելու դեպքում համակարգչի մարտկոցը ավելի ուշ է լիցքաթափվում: Փորձարկումը կատարվել է նույն համակարգչի վրա տեղադրված տարբեր ինտերնետ դիտարկիչների միջոցով: Այսպիսով ահա արդյունքները:

Browsers

Ինչպես տեսնում ենք, Internet Explorer-ով աշխատող համակարգչի մարդկոցը լիցքաթափվում է բոլորից ուշ: Նշեմ նաև, որ նշված կայքի միջոցով փորձարկման արդյունքում Chrome-ը ստանում է առավելագույն միավորներ: Եթե ցանկանում եք տեսնել, թե Ձեր ինտերնետ դիտարկիչը քանի միավոր կվաստակի, ապա սեղմեք Այստեղ և ստուգեք: Փորձարկման ժամանակ օգտագործվող համակարգչի պարամետրերը, ինտերնետ դիտարկիչը և ստացված արդյունքը կարող եք գրել մեկնաբանություններում