воскресенье, 20 мая 2012 г.

Դրական լիցքեր հաղորդող մուլտֆիլմ



"Поле Чудес" հեռուստախաղի պաշտոնական համակարգչային տարբերակը




Կարծում եմ բոլորդ էլ ժամանակին դիտել եք այս անչափ հետաքրքիր ու ուսուցողական հեռուստախաղը, որտեղ մասնակիցներից պահանջվում է գուշակել տարբեր հարցերի պատասխաններ: Խաղի համակարգչային տարբերակում վաստակած գումարները կարող եք ծախսել վիրտուալ բնակարանը կահավորելու նպատակով:



Խաղի գրաֆիկան նույնպես շատ լավ է պատրաստված, ինչը տրամադրող մթնոլորտ է ստեղծում: Մի խոսքով փորձեք ձեր ինտելեկտուալ կարողությունները այս հետաքրքիր խաղում: Եթե խաղը կոդ է պահանջում, ակտիվացրեք խաղը SMS-ի միջոցով (մոտ 1000 դրամ):

пятница, 18 мая 2012 г.

Կառավարեք բջջային հեռախոսները համակարգչի կամ պլանշետի օգնությամբ



Ենթադրենք բջջային հեռախոսը մոռացել եք տանը և շատ շտափ պետք է զանգ կատարեք կամ նայեք որևէ մարդու համար Ձեր համարների ցուցակից: Դրա համար այլևս կարիք չկա երկար ճանապարհ անցնել: Այժմ հնարավոր է կառավարել բջջային հեռախոսը ինտերնետի միջոցով: Բջջային հեռախոսները ինտերնետով կառավարելու համար ստեղծվել է Phonedeck ծառայությունը, որը թույլ է տալիս ինտերնետով օգտվել բջջային հեռախոսի բոլոր անհրաժեշտ ֆունկցիաներից՝ օգտագործելով համակարգիչներ, նոթբուքներ կամ պլանշետներ: Ծառայության միջոցով կարող եք կատարել և ընդունել զանգեր, տեսնել հեռախոսահամարների ցանկը կամ գրել SMS-ներ:


Բացի այդ Phonedeck ծառայությունը հնարավորություն ունի հավաքել հեռախոսի օգտագործման մասին վիճակագրական տվյալներ: Օրինակ կարող եք իմանալ ամսական զանգերի և SMS-ների քանակը, ամսվա ընթացքում ամենաշատ օգտագործվող համարները և այլն: Ծառայությունից այժմ կարող են օգտվել Android և Symbian համակարգերով սմարթֆոններ ունեցողները, բայց մոտ ապագայում ծառայությունը հասանելի կլինի նաև iPhone, Blackberry և Windows Phone հեռախոսների համար: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել և տեղադրել համապատասխան ծրագիրը բջջային հեռախոսի մեջ:


вторник, 15 мая 2012 г.

Google-ն այսուհետ կտեղեկացնի բնական աղետների մասին



Google ընկերությունը գործարկել է նոր` Public Alerts ծառայությունը, որը կտեղեկացնի ջրհեղեղների, երկրաշարժերի և այլ բնական աղետների մասին: Այս մասին հաղորդվում է Google-ի կորպորատիվ բլոգում:
Public Alerts ծառայության էջում կարելի է տեսնել քարտեզ, որում հատուկ նշաններով ցույց են տրվում ակտուալ տարերային աղետների գոտիները:
Ծառայության միջոցով օգտատերերը կարող են իրենց հետաքրքրող հարցումը ներկայացնել: Ընդ որում, ընդլայնված որոնումն իրականացվում է տարբեր չափորոշիչներով՝ ըստ տարերային աղետի տեսակի կամ եղանակային պայմանների, գտնվելու վայրի, ամսաթվի և այլն:
Ծառայությունը նաև հնարավորություն է տալիս ծանոթանալ ԱՄՆ մթնոլորտային և օվկիանոսային հետազոտությունների ազգային վարչության, ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության և ԱՄՆ երկրաբանական ծառայության տրամադրած տեղեկատվությանը:
Public Alerts-ն այժմ փորձարկվում է, իսկ Google-ը նախատեսում է բացի ԱՄՆ-ից, ներգրավել այլ երկրների օդերևութաբանական ծառայությունները: 

Ֆեյսբուքամոլության 10 ախտանիշեր


Պոստը նվիրված է մեր օրերում տարածում ստացող վարակին` ՖԵՅՍԲՈՒՔԱՄՈԼՈՒԹՅԱՆԸ: Սա հումորային պոստ չէ. վերաբերվեք նրան ամենայն լրջությամբ! Աշոտովիչը առաջարկում է տաս ախտանիշեր, որոնց միջոցով կարող եք պարզել` արդյոք տառապում եք ֆեյսբուքամոլությամբ, թե ոչ: Ֆեյսբուքամոլության ախտանիշերի բացահայտումը դյուրին է, միայն թե է` պետք է անզիվ լինեք ինքներդ Ձեզ հետ. ահա այդ տաս ախտանիշերը, եթե Ձեզ մոտ առկա են գոնե  երեքը, ապա Դուք Ֆեյսբուքամոլ եք`
1.  Ձեր սիրած գույնը կարմիրն է , միայն թե կապույտ ֆոնի վրա
2.  Դուք միշտ կօգտվեք ֆեյսբուք մտնելու հնարավորությունից, եթե չլինեք քնած կամ ցնցուղ ընդունելիս :
3. Դուք (Աստված չտա)  իմացել եք, որ մահանալու եք քաղցքեղից ու շտապում եք դրա մասին ստատուս գրել
4. Քիմիական կախվածություն ունեք լայքերից, երբ դրանք պակասում են, Ձեզ զգում եք դատարկված, անտարամադիր ու չարացած , սկսում եք մտածել լայքերի նոր դոզա ստանալու մասին, պատրաստ եք անգամ այնպիսի հուսահատ քայլերի, ինչպիսին է օրինակ  Միստեր Պրեզիդենտի Կոկո Ջամբո երգը պոստ անել
5.Եթե մի քանի տարի առաջ նկարվում էիք ապագա թոռնիկներին   Ձեր  երիտասարդ տարիների գեղեցկությամբ զարմացնելու համար, ապա հիմա ֆոտոխցիկ տեսնելիս Դուք  մտածում եք միայն  ֆեյսբուքյան նոր թույն  ալբոմի մասին:
6. Դուք պատրաստ եք բաժանվել Ձեր երկրորդ կեսից կամ նոր հարաբերություններ սկսել Ֆեյսբուքի relationship status-ում ինտրիգա մտցնելու համար:
7. Ֆեյսբուքից դուրս գալուց ունենում եք մեղքի զգացում, գիտակցելով որ նորից վաղվա օրվան թողեցիք գործերը, որոնք պետք  է արվեին այսօր
8. Պատրաստ եք ծաղրել սեփական տատիկին, Ֆեյսբուքում զվարճալի բան գրելու համար
9. Եթե  թուրք լինեիք, մեկ է կընդունեիք խոզի մսի friend request-ը, ֆեսյբուքյան ըներների թիվը ավելացնելու համար:
10.  Եվ վերջապես այս պոստը կարդալուց հետո, Դուք նորից վերադարձաք ֆեյսբուք ;)

ԻՆՉՊԵՍ ՈՒՂԱՐԿԵԼ ՎՃԱՐՈՎԻ ՍՄԱՅԼԻԿՆԵՐԸ ԱՆՎՃԱՐ ODNOKLASSNIKI.RU-ՈՒՄ


Այսօր մի հետաքրքիր հնարք հայտնաբերեցի,թե ինչպես է կարելի Odnoklassniki.ru-ում վճարովի սմայլիկները ուղարկել անվճար:Դրա համար նախ ընտրում ենք այս սմայլիկը,որը պետք է ուղարկենք մեր ընկերոջը:Հետո այդ սմայլիկի վրա անում ենք աջ կլիկ և մտնում ենք открыть картинку в новом окне:
Սեղմելուց հետո կբացվի մի նոր էջ:Այդ էջի հասցեից վերցնում ենք մի փոքր հատված:
 Վերջին Թվերի հատվածը սմայլիկի կոդն է:
Այդ հատվածը վերցնելուց հետո մտնում ենք m.Odnoklassniki.ru:Ընտրում ենք մեր ընկերոջը ում,որ ցանկանում ենք նամակ գրել:Հետո վերցնում ենք այս կոդը ##u2f238f8ddes#u Այստեղ գրում ենք սմայլիկի կոդը s# և վերջ:

Երկրագունդը Տիեզերքից: Երկիր մոլորակի բացառիկ 121 մեգապիքսելանոց լուսանկարներ



Այս գեղեցիկ տեսագրությունը պատրաստված է օգտագործելով 121 մեգապիքսել ունեցող լուսանկարներ, որոնք պատկերում են երկրագունդը: Տեսագրությունը ստեղծել է Ջեյմս Դրեյքը՝ օգտագործելով ռուսական արբանյակից ստացված պատկերները: Այս նկարների շարքը արված է Electro-L Weather արբանյակից: Սրանք մինչ այժմ երկրագունդը պատկերող ամենամեծ նկարներն են. յուրաքանչյուր նկարը 121 մեգապիքսել է (յուրաքանչյուր պիքսելում մեկ կիլոմոտր):



Լուսանկարները կատարվել են կես ժամը մեկ և դասավորված են այնպես, որ արդյունքում ստացվում է հետաքրքիր տեսագրություն: Ինֆրակարմիր լույսը անդրադառնում է անտառներից և բուսականությունից, ինչի հետևանքով նարնջագույն է երևում:

Հաշվեք, թե ինչքան ժամանակ եք ծախսում Facebook սոցիալական կայքի վրա



Եթե ցանկանում եք իրական ժամանակում տեսնել, թե ինչքան ժամանակ եք ծախսում Ֆեյսբուքի վրա, ապա կարող եք տեղադրել Google Chrome դիտարկչի համար նախատեսված այս օգտակար հավելվածը: Այն տեղադրելուց հետո Ֆեյսբուքի վերևի հատվածում կհայտնվի ժամացույց, որը ցույց կտա տվյալ օրվա ընթացքում Ֆեյսբուքում անցկացրած ժամանակը: Ժամացույցն ավտոմատ զրոյանում է օրվա վերջում և հաջորդ օրը սկսվում է նոր հաշվարկ:


1. Այցելեք այստեղ :
2. Ավելացրեք հավելվածը Google Chrome-ին
3. Բացեք Ֆեյսբուքը ու վերևում կտեսնեք ժամացույցը

воскресенье, 13 мая 2012 г.

Ուղղարկել դատարկ հաղորդագրություն одноклассники.ру կայքում


Կրկին վերադարձա одноклассники.ру կայքի "հնարքներին":
 Ինչպես գրառման վերնագրում է նշված այսօր կտեսնեք, թե ինչպես կարող եք դատարկ հաղորդագրություններ ուղղարկել одноклассники.ру կայքում: 
Շատ պարզ և հեշտ է, ուղղակի Ձեզանից շատերը համոզված եմ, որ այն չեն նկատել:
Եվ այսպես.
Մուտք գործեք одноклассники.ру  
Ում որ ցանկանում եք դատարկ հաղորդագրություն ուղղարկել, գրեք նրան նկարում պատկերված ձևով՝  այսինքն հաղորդագրությունը ուղղարկելու դաշտում գրում եք որևէ թիվ կամ տառ, հետո ֆոնը և գույնը ընտրում եք սպիտակ:

Ուղղարկում եք հաղորդագրությունը և վերջ:

вторник, 8 мая 2012 г.

Մենք նորից վերադառցանք

Բարև ՀայԲլոգի այցելուներ:Ինչպես տեսնում եք մենք նորից վերադարցանք.Ներողություն եմ հայտնում նոր նյութեր չտեղադրելու համար.Տարվում էին աշխատանքներ HackerՆերի դեմ որոնք ուզում էին կոտրել մեր կայքը բայց չհաջողվեց.և այսպես.Hay Blogը վերադարձավ.