суббота, 24 марта 2012 г.

Ինչպես նկարել համակարգչի էկրանը


Սա այդքան էլ դժվար հնարք չէ: Համակարգչի էկրանը նկարելու համար անհաժեշտ չեն հատուկ ծրագրեր (չնայած գոյություն ունեն բազմաթիվ այդպիսի ծրագրեր): 

Ամբողջ էկրանը նկարելու համար՝

1.Ստեղնաշարի վրա սեղմեք PrtScr կոճակը:
2.Բացեք Paint ծրագիրը
3.Սեղմեք Ctrl+v
4.Սեղմեք Ctrl+s և պահպանեք այդ ֆայլը:

Բացված պատուհանը նկարելու համար՝

1.Ստեղնաշարի վրա սեղմեք Alt+PrtScr կոճակը:
2.Բացեք Paint ծրագիրը
3.Սեղմեք Ctrl+v
4.Սեղմեք Ctrl+s և պահպանեք այդ ֆայլը:

ՀՐԱՊԱՐԱԿ ԵՆ ՄՏՆՈՒՄ... ՉԻՆԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ




Երեկ կեսգիշերից առաջ Երևանի Հանրապետության Հրապարակում արտասովոր իրարանցում էր։ Այստեղ էին բերվում Չինաստանի ժողովրդական հանրապետության՝ Հայաստանին նվիրաբերած ավտոբուսները, որոնք արդեն այսօր վաղ առավոտից կազմ–պատրաստ շարված էին՝ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կազմակերպվելիք արարողությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ավելի վաղ, չինական Higer-Bus ընկերության արտադրության ավտոբուսների քանակը, որ ներկրվել է մեր երկիր, 249–ն է։
Արարողությանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինը՝ իրեն ուղեկցող պատվիրակությամբ:
Երեկ չինացի հյուրերին ընդունել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և քննարկել է ավտոբուսների շահագործման և տեխնիկական բնույթի հարցեր, այդ թվում նաև վառելիքի ծախսի նվազեցման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսների վրա հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ:
Ի դեպ, ընկերության նախագահը իր խոսքում շեշտել է, որ, որպես ավտոբուս արտադրող գործարան, իրենց ընկերությունը խոշորագույնն է։
Նախատեսվում է, որ այսօր արդեն ավտոբուսների մի մասը դուրս կգա երթուղիներ:

Ի դեպ, երեկ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն Հանրապետության Հրապարակը երթևեկության համար փակ կլինի մինչև ժամը 12-ը։































  

  

 
Շատ հետաքրքիր կայք, որի միջոցով կարող եք պարզել թե ինչքան ժամանակում կիմանան ձեր գաղտնաբառը ՀԱՔԵՐՆԵՐԸ: Այն ստեղծվել է (Small Hadron Collider) ընկերության կողմից: Կայքը մտնելու համար սեղմեք  Այստեղ

Ala Bala Nican Արդեն եթերում է.կարող եք դիտել մեր կայքի միջոցով


Սպասված Ալա Բալա Նիցան մեր բլոգում
Հայկոի տարբերակը





Իսկ սա Մկոի տարբերակը


Adobe-ը թողարկել է Photoshop CS6-ի բետա-տարբերակը

 


Adobe Systems ընկերությունը թողարկել է իր Photoshop CS6 գրաֆիկական խմբագրի բետա-տարբերակը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի հրապարակած հաղորդագրությունից: Photoshop CS6-ի բետա-տարբերակը տարածվում է անվճար, սակայն նրա աշխատանքի ժամկետը սահմանափակ է՝ ընդամենը 30 օր: Photoshop CS6 լիարժեք տարբերակի թողարկման ժամկետը Adobe ընկերությունը չի նշում, սակայն ենթադրվում է, որ այն տեղի կունենա այս տարվա առաջին կեսին: Նոր խմբագիրը կարժենա այնքան, որքան Photoshop CS5-ը, որը թողարկվել է 2010 թվականին: Ծրագրի "սովորական" տարբերակի գինը կկազմի 699 դոլար, իսկ "ընդլայնված" տարբերակը (Extended) կարժենա 999 դոլար: Photoshop-ը մտնում է Adobe Creative Suite-ի "ստեղծագործական" ծրագրերի փաթեթի մեջ, որը թողարկվել է 2010 թվականին: