среда, 29 февраля 2012 г.

Ֆեյսբուքը փոխում է էջերի դիզայնը: Կարող եք փորձարկել նոր Timeline-ը ձեր էջերի վրա

Ամիսներ առաջ Ֆեյսբուքը ներկայացրեց անհատական պրոֆիլների նոր դիզայնը, որ կոչվում է Timeline: Եվ ահա շուտով Ֆեյսբուքը ավտոմատ  կփոխի բոլոր էջերի (Page) դիզայնը: Ավելի կոնկրետ ս.թ. մարտի 30-ին Timeline-ը կիրառվելու է Ֆեյսբուքի բոլոր էջերի վրա: Սակայն Ֆեյսբուքը այժմ հնարավորություն է տալիս էջերի ադմիններին փորձարկել նոր թայմլայնը և փոխել իրենց էջերը դիզայնը: 
Նոր Թայմլայնի շնորհիվ էջերի ադմինները կարող են`


-ավելացնել մեծ չափսերի առաջնային լուսանկար


-ընտրել 12 բաժիններ, որոնք կցուցադրվեն առաջնային լուսանկարի ներքևում (օր. լուսանկարներ, ծրագրեր, լայքերի քանակ և այլն )


-էջի պատի վրա ընտրել որևէ գրառում և կարգավորել դրա ցուցադրումը (ցուցադրել մեծ չափով (աստղ), միշտ ցուցադրել վերևում (մատիտ), չցուցադրել կամ ջնջել)


-ադմինի բոլոր գործիքները հավաքված են մեկ վայրում, որտեղ կարող եք տեսնել վիճակագրական տվյալներ, էջի գրառումների հետ կապված ակտիվություններ 


-էջերի ադմինները այժմ կարող են ստանալ նամակներ և պատասխանել դրանց
Նոր Թայմլայնը միացնելու համար այցելեք այստեղ և ընտրեք էջը: Այնուհետև փորձարկելուց հետո սեղմեք Publish և պահպանեք փոփոխությունները:
Կարող եք տեսնել նոր թայմլայնը մի քանի հայտնի էջերի վրա:
          
The New York Times
Hyundai Worldwide
Manchester United

Համակարգչի էկրանի գեղեցիկ նկարներ: Գարուն
























Գուգլի բոլոր Դուդլերը մեկ վայրում

Google-ը տարբեր իրադարձությունների կապակությամբ երբեմն փոխում է իր գլխավոր էջի լոգոն: Այդ լոգոոն հիմնականում նվիրված է լինում նշանակալից տոներիի կամ հայտնի մարդկանց և կոչվում է Դուդլ: Դրանք կարող են լինել անիմացիոն կամ անշարժ պատկերներ: Գոյություն ունի մի էջ, որտեղ կարող եք տեսնել բոլոր Դուդլերը: Հնարավորություն կա գրել Դուդլի անունը և որոնել: Կարող եք նաև ընտրել տարեթիվը և այն երկիրը, որտեղ ցուցադրվել է այդ Դուդլը:
Տեսնել Դուդլերը

Microsoft Windows-ի լոգոների պատմությունը



Ինչպես գիտենք այս տարվա երկրորդ կեսին Microsoft-ը կթողարկի իր հերթական օպերացիոն համակարգը, որը կոչվելու է Windows 8:  Այդ օպերացիոն համակարգի լոգոն զգալի տարբերվում է նախորդ տարբերակների լոգոներից: Փորձենք վերհիշել տարբեր Windows-ների լոգոները և տեսնենք, թե ժամանակի ընթացքում ինչ փոփոխություններ են եղել: 
Windows 1.0-ի լոգոն ունի շատ պարզ ու թեթև տեսք:
Windows 98-ի լոգոն նույն 95-ի լոգոն է
                          
Windows XP-ն Մայքրոսոֆթի ամենատարածված օպերացիոն համակարգն է: Լոգոյի վրա այլևս չկան սև վանդակները, տառերը նորից վերադարձել են, և փոխվել է ալիքների ձևը:
Windows Vista-ում նույն XP-ի լոգոն է, սակայն կապույտ շրջանակի մեջ: Այդ լոգոն այժմ փոխարինել է Windows-ի դասական Start Menu-ն:
Windows 7-ում կապույտ շրջանակը անհետացել է և պատուհանների վրա ավելացել են մի շարք էֆեկտներ:
Եվ վերջապես Windows 8-ում անհետացել են բոլոր նախորդ փոփոխությունները և այս լոգոն ավելի շատ նման է Windows 1.0-ի լոգոյին: