суббота, 3 марта 2012 г.

Ինչպես ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները






Երևի տարբեր կայքերում նկատել եք ուսուցողական տեսահոլովակներ, որտեղ ցուցարվում է համակարգչի էկրանը և ինչ-որ բան է բացատրվում: Դա արվում է հատուկ ծրագրերի օգնությամբ, որոնք կարող են ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները և պահպանել վիդեո ֆայլում: Այդ ծրագրերից ամենահարմարը ըստ ինձ SnagIt-ն է, որը կարող եք անվճար ներբեռնել և օգտագործել:
                                          
 Այն ունի չափազանց պարզ ինտերֆեյս: Հնարավորություն կա ձայնագրել ամբողջ էկրանը, կամ էկրանի նշված հատվածը: 
Ծրագիրը տեղադրելուց հետո անհրաժեշտ է բացել այն, սեղմել կարմիր կոճակը և սկսել ձայնագրել էկրանը: Ծրագրի կարգավորումներից կարող եք փոխել ձայնագրվող տեսահոլովակի որակը և այլ պարամետրեր:
Ներբեռնեք Այստեղից