четверг, 1 марта 2012 г.

Ինչպե՞ս անվճար ուղարկել և ստանալ Ֆաքս ինտերնետի միջոցով

Ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման պատճառով ֆաքսը քիչ-քիչ կորցնում է իր նշանակությունը և ավելի հազվադեպ է օգտագործվում, սական ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում բազմաթիվ ընկերություններ դեռ շարունակում են փաստաթղթեր կամ լուսանկարներ ուղարկել ու ստանալ ֆաքսի միջոցով: Եթե անհրաժեշտություն է առաջացել ուղարկել ֆաքս, ապա այլևս կարիք չկա ունենալ ֆաքսի սարք: Այժմ հնարավոր է ֆաքս ուղարկել ինտերնետի միջոցով: Գոյություն ունեն բազմաթիվ վճարովի և անվճար օնլայն ֆաքսեր, որոնց նաև անվանում են վիրտուալ ֆաքսեր: Այդ ֆաքսերը ունեն մի շարք առավելություններ: Կարող եք ուղարկել ֆաքսը միանգամից մի քանի հասցեատերի, ֆաքսի հասնելու դեպքում ստանալ հաղորդագրություն էլ. փոստի վրա, ոչ միայն ուղարկել ֆաքսեր, այլ նաև ստանալ և այլն: Այսպիսով ներկայացնում եմ 8 օնլյան ֆաքս-ծառայություններ, որոնք հիմնականում անվճար են: Այդ կայքերը տրամադրում են նաև վճարովի ծառայություններ, որոնք հանում են անվճար ծառայությունների վրա դրված սահմանափակումները (օր. օրական ուղարկվող թղթերի քանակը): Ֆաքս ուղարկելու համար անհրաժեշտ է գրել ստացողի ֆաքսի համարը և Ձեր էլեկտրոնային հասցեն:

 

Microsoft-ը թողարկեց Windows 8-ի 2-րդ Beta տարբերակը: Windows 8 Consumer Preview

Microsoft ընկերությունը թողարկեց Windows 8-ի երկորդ beta տարբերակը, որից հետո արդեն կթողարկվի Windows 8-ի վերջնական տարբերակը: Այս տարբերակում առկա են բազմաթիվ փոփոխություններ, որոնք առաջին հայացքից կարող են անսովոր թվալ: Օրինակ Windows-ում այլևս չկա Start Menu: Դրան փոխարինում է մետրո ինտերֆեյսը, որի նպատակն է առավել հարմարավետ դարձնել Windows-ի օգտագործումը պլանշետների վրա: Դրական փոփոխություններից է նաև այն, որ օգտագործողները հնարավորություն ունեն ստեղծել հաշիվներ ինչպես համակարգչի հիշողությունում, այնպես էլ ամպային ռեժիմում (Microsoft-ի սերվերների վրա) և ցանկացած ժամանակ սինխրոնիզացնել այդ տվյալները: Windows 8-ի նոր ֆունկցիաներին կարող եք ծանոթանալ այս տեսահոլովակում:

Մի խոսքով Windows 8-ը զգալի տարբերվում է նախորդ տարբերակներից և իմ կարծիքով ունի բազմաթիվ առավելություններ: Մինչև Micorosft-ը կթողարկի Windows 8-ի վերջնական տարբերակը, խորհուրդ եմ տալիս տեղադրել Consumer Preview տարբերակը և փորձարկել: Կարող եք տեղադրել վիրտուալ միջավայրում կամ գործող օպերացիոն համակարգի փոխարեն:Վիրտուալ տարբերակի տեղադրման մասին կարող եք կարդալ այստեղ:՝ իհարկե օգտագործելով այս նյութից ներբեռնված ISO ֆայլերը:
Ներբեռնել Windows 8 Consumer Preview 32-bit
Ներբեռնել Windows 8 Consumer Preview 64-bit
Կոդ:  DNJXJ-7XBW8-2378T-X22TX-BKG7J

Վերհիշենք մեր մանկությունը դենձի խաղերի մջոցով

ձեզ եմ ներկայացում  մի քանի կայքեր որոնց միջոցով դուք կարող եք խաղալ մեր մանկության dendy խաղերը այստեղ,այստեղ,այստեղ:

2011 թվ. աշխարհի ամենաբարձր վարձատրվող 10 մարզիկները



Ամերիկյան Sports Illustrated ամսագիրը կազմել է 2011 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող 10 մարզիկների ցանկը:
Այն գլխավորում է ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը, որը 2011 թվականին վաստակել է 62.29 ԱՄՆ դոլար: Նշենք, որ 10 մարզիկներից 5-ն ԱՄՆ-ի ներկայացուցիչներ են:
1. Թայգեր Վուդս (ԱՄՆ, գոլֆ) – 62.29 մլն ԱՄՆ դոլար
2. Ֆիլ Միկքելսոն (ԱՄՆ, գոլֆ) – 61.19 մլն
3. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, թենիս) – 52.78 մլն
4. Մեննի Պիկյաո (Ֆիլիպիններ, բռնցքամարտ) – 52.50 մլն
5. Ֆերնանդո Ալոնսո (Իսպանիա, Ֆորմուլա-1) – 45 մլն
6. Լեբրոն Ջեյմս (ԱՄՆ, բասկետբոլ) – 44.5 մլն
7. Լիոնել Մեսսի (Արգենտինա, ֆուտբոլ) – 43.8 մլն
8. Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, ֆուտբոլ) – 38.8 մլն
9. Փեյթոն Մաննինգ (ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ) – 38.07 մլն
10. Ալեքս Ռոդրիգես (ԱՄՆ, բեյսբոլ) – 36 մլն

Այժմ կարող եք փոխել Ok.ru-ի ամբողջ դիզայնը

Հարգելի այցելուներ, այժմ հնարավոր է փոխել одноклассники.ру կայքի դիզայնը և իր շաբլոնի փոխարեն կարող եք տեղադրել Ձեր ուզած ցանկացած շաբլոն(իհարկե կայքում պարունակվող շաբլոնների մասի է խոսքը):
Որպեսզի շատ երկար չբացատրեմ, թե ինչպես փոխել, ես նկարել եմ 2 րոպեանոց մի վիդեո, որով կարող եք դիտել քայլերը և ինքներդ կատարել շաբլոնի փոփոխումը(նկարել եմ Google Chrome 

դիտարկչով): Ոչ մի բարդ բան չկա: Փոփոխումը կատարվում է Այստեղ  :
Իդեպ կարող եք նաև փոփոխել նույն եղանակով Ձեր Вконтакте.com -ի դիզայնը

Սկանդալ Եվրոտեսիլում :D

Զվարճալի Պատմություն Coca Cola-ով

Լուցքով տորթ

Իսկ դուք այսպես կարող եք??