среда, 21 марта 2012 г.

Բեռնեք Gta Gyumri խաղը



Խաղը իրենից ներկայացնում է նույն սյուժետով GTA:VICE CITY խաղը սակայն կա մի շարք փոփոխություններ մեքենաների եվ օբյեկտների մեջ:Մեքենաների մեջ հայտնվել են մի շարք արտասահմանյան ավտոմեքենաներ եվ ռուսական՝ Վոլգա 3110,3102,31022,31029 եվ Նիվա մակնիշի 21213 մեքենան,որը սարքված է ճիշտ հայկական ոճով:Համարները՝ 00օօ000 եվ բանտաժներն էլ հայկական:Փոխված է բոլոր մեքենաների բանտաժները:Տաքսիները բոլոր:



Մարտի 7-ին Apple ընկերությունը ներկայացրեց 3-րդ սերնդի iPad-ը: Նոր մոդելը 2-րդ iPad-ի հետ համեմատած ունի մի քանի առավելություններ: Տեսնենք, թե ինչ է ավելացել կամ փոփոխվել՝

A5x պրոցեսոր
Զգալի բարելավվել է երկչափ և եռաչափ պատկերների մշակումը և ցուցադրումը:

Նոր էկրան
Retina անվանումով նոր դիսփլեը այժմ ցուցադրում է 2048x1536 պիկսել (1024x768-ի փոխարեն): Դիսփլեյի գույները ավելի են բարելավվել և պատկերները ավելի իրական են թվում: էկրանի ֆիզիկական չափսերը մնացել են նույնը:

Տեսախցիկ
Փոփոխության է ենթարկվել նաև հետևի տեսախցիկը: Այն այժմ 5 մեգապիկսել է:  Տեսախցիկով արդեն հնարավոր է նկարահանել FullHD 1080p վիդեոներ:
Կապ
Բացի Wi-Fi և 3G կապի միջոցներից, նոր iPad-ում ավելացել է նոր սերնդի կապի միջոց, որը կոչվում է 4G LTE:

Մարտկոց
Պլանշետը կարող է առանց վերալիցքավորման աշխատել 10 ժամ, իսկ 4G LTE կապի դեպքում` 9 ժամ:

Չափսեր և քաշ
Մարտկոցի փոփոխման հետևանքով iPad3-ը 0.6 միլիմետրով հաստացել է և այժմ պլանշետի հաստությունը կազմում է 9.4 միլիմետր: Պլանշետի քաշը  25 գրամով շատացել է և այժմ կազմում է 635 գրամ:

Գին
3-րդ սենդի iPad-ը կվաճառվի iPad2-ի գնով: Իսկ iPad2-ի գինը բնականաբար կնվազի: ԱՄՆ-ում և մի քանի երկրներում պլանշետը վաճառքում կհայտնվի մարտի 16-ից:

   Wi-Fi                    Wi-Fi + 4G
$499 -16GB            $629 -16GB 
$599 -32GB            $729 -32GB
$699 -64GB            $829 -64GB


Android հեռախոսների համար նախատեսված ծրագրերի ու խաղերի ամենահայտնի կայքի հասցեն ու անվանումը փոխվել է: Android Market-ի փոխարեն Google-ը թողարկել է նոր ծառայություն, որտեղից կարող եք ներբեռնել խաղեր, ծրագրեր, գրքեր, երգեր, տեսահոլովակներ և այլ օգտակար ֆայլեր Android հեռախոսների համար:  Ծառայությունը կոչվում է Google Play և այժմ աշխատում է բետա տարբերակով, այդ պատճառով որոշ բաժիններ դեռ անհասանելի են: {Այցելել Կայքը}

Ինչպես ստեղծել գաղտնաբառով պաշտպանված թղթապանակ՝ առանց ծրագրերի օգտագործման

Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ կարող եք գաղտնաբառ դնել թղթապանակների վրա, կամ ամբողությամբ դրանք թաքցնել: Սակայն նմանատիպ ծրագրերի տեղադրումը և կարգավորումը համակարգչի մեջ երկար ժամանակ է խլում: Այդ պատճառով տեսնենք, թե ինչպես է դա հնարավոր անել առանց ավելորդ ծրագրերի օգտագործման:

1. էկրանի վրա ստեղծեք նոր թղթապանակ: 
2. Այդ թղթապանակում ստեղծեք նոր տեքստային ֆայլ:

3. Բացեք այդ տեքստային ֆայլը և գրեք՝

cls
@ECHO OFF
title Folder Private
if EXIST "HTG Locker" goto UNLOCK
if NOT EXIST Private goto MDLOCKER
:CONFIRM
echo Are you sure you want to lock the folder(Y/N)
set/p "cho=>"
if %cho%==Y goto LOCK
if %cho%==y goto LOCK
if %cho%==n goto END
if %cho%==N goto END
echo Invalid choice.
goto CONFIRM
:LOCK
ren Private "HTG Locker"
attrib +h +s "HTG Locker"
echo Folder locked
goto End
:UNLOCK
echo Enter password to unlock folder
set/p "pass=>"
if NOT %pass%== PASSWORD_GOES_HERE goto FAIL
attrib -h -s "HTG Locker"
ren "HTG Locker" Private
echo Folder Unlocked successfully
goto End
:FAIL
echo Invalid password
goto end
:MDLOCKER
md Private
echo Private created successfully
goto End
:End


4. Կարմիրով նշված հատվածի (PASSWORD_GOES_HERE) փոխարեն գրեք Ձեր գաղտնաբառը:


5. Պահպանեք ֆայլը locker.bat անունով: 



6. Թղթապանակի մեջ այժմ պետք է լինի 2 ֆայլ: Կարող եք ջնջեք տեքստային ֆայլը:

7. Աշխատացրեք locker.bat ֆայլը: Արդյունքում կստեղծվի նոր թղթապանակ  Private անունով:

8. Նորից աշխատացրեք locker.bat ֆայլը, սեղմեք Y ու հաստատեք (Enter):

9. Արդյունքում Private թղթապանակը կանհայտանա:

10. Նորից բացեք locker.bat ֆայլը, հավաքեք գաղտնաբառը և թաքնված թղթապանակը կհայտնվի:

Փաստորեն ֆայլեր պահելու համար անհրաժեշտ է դրանք տեղադրել Private թղթապանակի մեջ, աշխատացնել locker.bat ֆայլը և գրել գաղտնաբառը: Հետագայում դրանք նորից տեսնելու համար անհրաժեշտ է կրկին բացել locker.bat ֆայլը և գրել գաղտնաբառը:


Ինչ է անում այս ծրագիրը:
Այս ծրագիրը իրականում թաքնցում է թղթապանակը հետևյալ մեթոդով: Այն թղթապանակը դարձնում է համակարգային ֆայլ (System File),
որը չի երևում օգտագործողների մոտ այն դեպքում, երբ Windows-ը կարգավորված է այնպես, որ համակարգային ֆայլերը չերևան:







Միացնել "Ամենակարողի" ռեժիմը Windows 8-ում

Բլոգում մի անգամ արդեն գրել եմ, որ Windows 7-ում կա մի ռեժիմ, որը թույլ է տալիս կատարել բոլոր թաքնված և բացահայտ կարգավորումները մեկ վայրում: Այդ նույն ռեժիմը գոյություն ունի նաև Windows 8-ում:

1.Ստեղծել նոր թղթապանակ

2.Վերանվանեք այդ թղթապանակը՝
GodMode.{ED7BA470-8E54-465E-825C-99712043E01C}

3. Բացեք այդ թղթապանակը և կտեսնեք այդ ռեժիմը: 



Պի թվի միջազգային օր

Մարտի 14-ը նշվում է որպես π (Պի) թվի միջազգային օր: Այդ փաստը պայմանավորված է նրանով, որ Պի թվի արժեքը սկսվում է հետևյալ հաջորդականությամբ՝ 3,1415926..., այսինքն Պի թվի օրը նշվում է ամեն տարվա 3-րդ ամսի 14-րդ օրը, ժամը 1:59:26-ին: Տոնի հիմնադիրը համարվում է ամերիկացի ֆիզիկ Լարի Շոուն, ով առաջարկել է այդ օրը միմյանց նվիրել թխվածքներ (pie), որոնց վրա պատկերված է π թիվը: 



Խաղացեք Fort Boyard հայտնի խաղը


Կարծում եմ բոլորդ դիտել եք այս հետաքրքիր ու արկածային հեռուստաշոուն, որտեղ մասնակիցները անցնում են շատ վտանգավոր ու դժվար փորձություններ: Երևի շատերն են ցանկացել հայտնվել այդ խաղում և փորձել իրենց բախտը: Այժմ հիանալի հնարավորոթյուն կա վիրտուալ մասնակցել այդ հաղորդմանը: Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել այս հետաքրքիր խաղը ու խաղալ: 

Խաղի նվազագույն պահանջները
Օպերացիոն համակարգ: Windows XP
Պրոցեսոր: Pentium 3
Վիդեոքարտ: 64 Մբ
Օպերատիվ հիշողություն: 512 Մբ
Հիշողություն կոշտ սկավառակի վրա: 2 Գբ

Կարող եք ներբեռնել Այստեղից
Խաղը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով: 
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը:
3.Սեղմեք այդ ֆայլերի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:
4.Ներբեռնված  mdf ֆայլը կարող եք բացել Այս ծրագրով: