четверг, 11 июля 2013 г.

Вы слишком часто отправляете сообщения разным пользователям. Повторите попытку позже.Օդնոկլասնիկում հայտնվել է նոր վիռուս!!!

Հարգելի այցելուներ այսօր ստացա մի շարք նամակներ որտեղ գրված էր որ չենք կարողանում նամակներ ուղարկել.հայտնվում է այս նախադասությունը՝Вы слишком 

часто отправляете сообщения разным пользователям. 

Повторите попытку позже.

Սա օդնոկլասնիկում հայտնված նոր վիռուսն է:Որպեսզի 

կարողանանք կրկին նամակներ ուղարկել մեր ընկերներին 

պետք է մաքրենք մեր Բրաուզերի Кэш և Cookie.

Դրա համար կատարում ենք հետևյալ քայլերը
  • Մտնենք մեր բրաուզեռի История սեղմելով Ctrl+H
  • Սեղմում ենք Очистить история
  • Բացված պատուհանում նշում ենք Очистить Кэш և Очистить Cookie
  • Աջ կողմում նշում ենք За все время և սեղմում ենք Очистить
Նաև ապահովության համար կարող ենք փոխել 

գաղտնաբառը:

Ստեղծվել է կրծկալ, որն արձակվում է ծափ տալուց (տեսանյութ)


Տղամարդկանց երազանքը...
Ամերիկացի մասնագետը մշակել է կրծկալ, որն արձակվում է... ծափ տալուց...

Նոր մանրամասներ՝ Գյումրիում հնչած կրակոցների դեպքի մասին


Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 9-ին՝ ժամը 22։50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22։00-ի սահմաններում տան մոտ տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ անհայտ անձի կողմից:Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ:Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տան մոտ կրակոցներն արձակել է նույն տան բնակիչ, 1955 թ. ծնված Աղվան Գ.-ն՝ իրեն պատկանող «Սայգա ՄԿ-03» տիպի 7.62 մմ տրամաչափի որսորդական հրացանից:Հրացանն առգրավված է:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Գ.-ին վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես Odnoklassnik-ում տեսնել գաղտնաբառի կետերի բովանդակությունը

Բարև ձեզ HayBlogi այցելուներ.Այսօր վորոշեցի ձեզ պատմել թե ինչպես կարող եք տեսնել գաղտնաբառի կետերի բովանդակությունը..
  • Մտնում ենք Odnoklassniki կայքը
  • Գրում ենք գաղտնաբառը
  • Նշում ենք գաղտնաբառը և սեղմում մկնիկի աջ կոճակը
  • Սեղմում ենք Просмотр кода элемента
  • Բացված պատուհանում գտնում ենք type="Password" բառակապակցությունը
  • 2անգամ սեղմում ենք password բառի վրա և Password-ի փոխարեն գրում ենք text բառը և սեղմում Enter.

  • Փակելով բացված պատուհանը կտեսնենք թե ինչ է թաքնված կետերի տակ:



среда, 10 июля 2013 г.

Որքան աշխատավարձ են ստանում Նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը

Որքան աշխատավարձ են ստանում Նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը


ՀՀ նախագահ Սերժ 

Սարգսյանի աշխատավարձը կազմում է 

400 հազար դրամ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանինը` 

340 հազար դրամ, իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանինը` 

340 հազար դրամ:

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ՝ ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԿԱԶՄՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը՝ Բորուսիայի կազմում (Տեսանյութ)
«Բազել» -«Բորուսիա» Դ. ընկերական խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշում գերմանական ակումբում:

Մխիթարյանը 11-րդ րոպեին աչքի է ընկել գոլային փոխանցմամբ, իսկ 27-րդ րոպեին իր առաջին գոլն է խփել «Բորուսիայի» մարզաշապիկով:



ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ՌՈՅՍԻ ԳՈԼԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մխիթարյանի գոլային փոխանցումը, Ռոյսի գոլը (Տեսանյութ)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր նոր ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիայի», կազմում առաջին խաղն է անցկացնում:

Հայ կիսապաշտպանը 11-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Մարկո Ռոյսին:

Ֆեյսբուքի Ստուգված էջեր

Ֆեյսբուքը ներկայացրեց «Ստուգված էջեր» ֆունկցիան, որի միջոցով հնարավոր է տարբերել հայտնի մարդկանց և ապրանքանիշերի էջերը կեղծ էջերից: Այս գաղափարը վերցված է Twitter միկրոբլոգից: Այժմ հայտնի մարդկանց և ապրանքանիշերի ֆեյսբուքյան էջերում ցուցադրվելու է կապույտ փոքր նշան, որի միջոցով կարող եք վստահ լինել, որ դա հենց պաշտոնական ու օրիգինալ էջն է: Այս նշանը ցուցադրվում է ինչպես որոնման պատուհանում, այնպես էլ ստուգված էջերի վրա: Նշվում է նաև, որ հնարավորություն չկա Ֆեյսբուքին առաջարկել նոր էջեր, որպեսզի դրանք նույնպես ստուգվեն: Այսինքն այդ էջերը որոշվում են միայն Ֆեյսբուքի կողմից:

вторник, 9 июля 2013 г.

Ինչպես հեշտ համեմատել խաղերի նվազագույն պարամետրերը համակարգչի պարամետրերի հետ

Հաճախ պատահում են դեպքեր, երբ համակարգչի վրա տեղադրում եք որևէ խաղ, սակայն այն բացելուց հետո հայտնաբերում եք, որ տվյալ տվյալ խաղը համատեղելի չի Ձեր համակարգչի պարամետրերի հետ (օր. օպերատիվ հիշողություն կամ պրոցեսորի հզորություն): Հատուկ այդ նպատակով ստեղծվել է մի կայք, որի միջոցով հնարավոր է մի քանի վայրկյանում ստուգել տվյալ խաղի համատեղելիությունը ձեր համակարգչի վրա: Այս ծառայության միակ թերությունն այն է, որ այն աշխատեցնելու համար անհրաժեշտ է դիտարկչի վրա տեղադրելJava հավելվածը:

1. Java-ն տեղադրելուց հետո բացեք այս կայքը:
2. Համապատասխան դաշտում գրեք խաղի անունը:
3. Սեղմեք Can You Run It կոճակը:
4. Սեղմեք Begin Detection կոճակը:

«Վիդեո նամակներ» ուղարկելու ֆունկցիա Skype-ի նոր տարբերակում


Սկայպի նոր տարբերակում ավելացվել է այսպես կոչված «Վիդեո նամակներ» ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է ուղարկել և ստանալ ձայնագրված վիդեոներ: Այս նոր ծառայությունն ամբողջովին անվճար է: Այս ծառայության առավելություններից է նաև այն, որ վիդեո նամակներ կարող եք ուղարկել նաև այն ընկերներին, ովքեր տվյալ պահին օֆլայն են: Այսինքն նրանք կարող են հետագայում մուտք գործել Սկայպ և տեսնել:



Վիդեո նամակ ուղարկելու համար մուտք գործեք Սկայպ և աջ քլիք արեք այն մարդու անվան վրա, ում ցանկանում եք ուղարկել ձայնագրությունը: Բացված ցանկից ընտրեք Send Video Message տարբերակը և սեղմեք ձայնագրման կոճակի վրա: 



Ձայնագրելուց հետո կարող եք տեսնել այն կամ նորից ձայնագրել: Թույլատրվում է առավելագույնը ձայնագրել 3 րոպեանոց վիդեո: Նշեմ, որ այս ֆունկցիան աշխատում է միայն վերջին տարբերակի վրա, այնպես որ ժամանակն է թարմացնել Skype-ը: Նոր տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:

Instagram-ում այժմ հնարավոր է տեղադրել կարճ վիդեոներ


Լուսանկարներ տարածելու համար նախատեսված Instagram ցանցում այժմ հնարավոր է տեղադրել կարճ վիդեոներ: Այդ մասին այսօր տեղեկացրեց Instagram-ի ղեկավար Կեվին Սիստրոմը: Թույլատրվում է ձայնագրել առավելագույնը 15 վայրկյան տևողությամբ վիդեո և տեղադրել սոց. ցանցում: Ձայնագրված վիդեոյի վրա հնարավոր է տեղադրել 13 վիդեոէֆեկտներից որևէ մեկը, որոնք փոխում են վիդեոյի գույնը, լուսավորությունը, պարզությունը և այլն: Օգտատերերին հնարավորություն է տրվում ընտրել տեսահոլովակի կադրերից մի հատված, որը լուսանկարի տեսքով տեսնելու են օգտատիրոջ բաժանորդներն իրենց նորությունների հոսքում: Ըստ Կեվին Սիստրոմի, տեսահոլովակները սոց. ցանց տեղադրվելու դեպքում մշակվում են հատուկ ալգորիթմով, ինչի շնորհիվ զգալի բարելավվում է վիդեոյի որակը:


Փաստորեն այս քայլով Ֆեյսբուքը փորձում է մրցել Twitter-ի կողմից ամիսներ առաջ ներկայացրած Vine ծառայության հետ: Սակայն Vine-ում չկան ֆիլտրեր և այնտեղ թույլատրվում է տեղադրել առավելագույնը 6 վայրկյան տևողությամբ վիդեոներ: Հիշեցնեմ, որ մինչ այժմ Android և iOS համակարգերի համար նախատեսված Instagram-ում հնարավոր էր տեղադրել միայն լուսանկարներ: Instagram-ը թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերին, իսկ 2012թ.-ին այն Ֆեյսբուքի ղեկավարությունը հայտարարեց, որ պատրաստ է ձեռք բերել այս ցանցը 1 միլիարդ դոլարով (իրականում գնեց երեք անգամ քիչ գումարով): Instagram-ի ամսական լսարանը կազմում է 130 միլիոն մարդ: Այդ ցանցում արդեն տեղադրվել են ավելի քան 16 միլիրադ լուսանկարներ: Եթե ցանկանում եք օգտվել Instagram-ի ծառայություններից Windows օպերացիոն համակարգում, ապա օգտվեք այս հնարքից:

Ի՞նչ է Instagram-ը և ինչպե՞ս գրանցվել

Instagram-ը ստեղծվել է 2010 թվականին և 2012 թվականին գնվել Ֆեյսբուքի կողմից: 2013թ. փետրվարի վերջի տվյալներով Instagram-ում գրանցված են ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատերեր: Այն իրենից ներկայացնում է լուսանկարներ տարածելու օնլայն ծառայություն է, որը թույլ է տալիս օգտատերերին անել ակնթարթային լուսանկարներ, կիրառել դրանց վրա գեղեցիկ էֆեկտներ և տեղադրել ցանցում: Լուսանկարները հնարավոր է նաև տարածել այլ սոցիալական ցանցերում, եթե դրանց պրոֆիլները կապված են Instagram-ի հետ:Instagram-ում ընկերանալու փոխարեն կարող եք հետևել այլ օգտատերերի (ինչպես Twitter-ում) և տեսնել նրանց կողմից արված լուսանկարները: Հնարավորություն կա նաև հավանել լուսանկարները և գրել մեկնաբանություններ: 


Գոյություն ունի Instagram.com կայք, որտեղ գրանցված օգտատերերը կարող են մտնել և տեսնել ընկերների կողմից տեղադրված լուսանկարները: Սակայն կայքը ունի մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես կայքի միջոցով հնարավոր չի գրանցել նոր պրոֆիլ կամ տեղադրել նոր լուսանկարներ: Instagram-ից լիակատար օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ iOS կամ Android համակարգով աշխատող սմարթֆոն կամ պլանշետ: 


Սակայն կան որոշ մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է շրջանցել այդ թերությունը և գրանցվել համակարգչի միջոցով: Երևի կռահեցիք, որ խոսքը գնում է BlueStacks ծրագրի մասին, որը տեղադրվում է Windows օպերացիոն համակարգում և որի միջոցով հնարավոր է աշխատեցնել Android համակարգի ցանկացած ծրագիր:


1. Ներբեռնեք BlueStacks ծրագիրը:
2. Տեղադրեք համակարգչի մեջ:
3. Բացեք ծրագիրը և որոնեք Instagram-ը:


4. Ընտրեք որոնման արդյունքներից որևէ մեկը և ներբեռնեք:
5. Տեղադրեք նեռբեռնված Instagram-ը:
6. Բացեք և օգտվեք բոլոր հնարավորություններից:

Ինչպես աշխատացնել Անդրոիդ համակարգի ծրագրերն ու խաղերը Windows-ում


Եթե ցանկանում եք փորձարկել Անդրոիդ համակարգի համար նախատեսված խաղերն ու ծրագրերը նախքան հեռախոսի մեջ տեղադրելը կամ պարզապես ցանկանում եք Windows օպերացիոն համակարգում բացել ու օգտագործել դրանք, ապա կարող եք օգտագործել BlueStacks ծրագիրը: 


Ծրագիրը ներառում է նաև Cloud Connect ֆունկցիա, որի միջոցով հեշտությամբ կարող եք Անդրոիդի համար նախատեսված խաղերն ու ծրագրերը տեղափոխել բջջային հեռախոսից դեպի համակարգիչ:  Cloud Connect ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսի մեջ տեղադրել այս ծրագիրը: Անդրոիդի համար նախատեսված ծրագրերը կարող եք ներբեռնել կամ Google Play-ից, կամ էլ այս ծրագրի կայքից

Ինչպես Օդնոկլասնիկի խումբը կամ պրոֆիլը դարձնել պաշտոնական և ստանալ «Официальная страница» նշանը

Ռուսական Օդնոկլասնիկի կայքում հայտնի մարդկանց կամ ապրանքանիշերի պրոֆիլներում և խմբերում նկատած կլինեք «Официальная страница» նշանը: Սակայն ի տարբերություն այլ հայտնի սոցիալական կայքերի, որտեղ ստուգված ու պաշտոնական էջերը որոշվում են միայն ադմինիստրատորների կողմից, Օդնոկլասնիկում հնարավոր է դիմում-հայտ ներկայացնել և Ձեր խումբը կամ պրոֆիլը դարձնել պաշտոնական: Իհարկե ցանկացած ոք չի կարող դա անել: Պաշտոնական էջի ստատուս կարող եք ստանալ միայն անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկելուց հետո: Օրինակ, եթե դուք ունեք գրանցված ապրանքանիշ, ապա պետք է ներկայացնեք այն փաստաթուղթը, որի միջոցով Օդնոկլասնիկի մոդերատորները կարող են համոզվել, որ այդ ապրանքանիշն իրականում պատկանում է Ձեզ: Դիմումները կարող եք լրացնել այցելելով այստեղ: Դիմումն ուղարկելուց հետո առավելագույնը 3 օրից կստանաք պատասխանը: