суббота, 16 августа 2014 г.

Վաղը տոնելու ենք Խաղողօրհնեքի տոնը


Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Աստվածաշունչ մատյանում Սուրբ Աստվածամոր մասին տեղեկությունները կցկտուր են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և մեզ են փոխանցվել եկեղեցու սրբազան ավանդության շնորհիվ:

Ավանդության համաձայն` Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Սուրբ Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզման ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Սուրբ Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սուրբ Կույսը նաև պատվիրել է Ս. Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սուրբ Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սուրբ Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Սուրբ Աստվածամայրը գնացել է վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Ս. Հովհաննեսը վերցրել է մի տախտակ և տվել Սուրբ Աստվածածնին ու խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Սուրբ Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Սուրբ Աստվածամայրն ավանդել է հոգին: Սուրբ Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» և ոչ թե «մահ» բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Ս. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Դա նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել Իր մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմված պատկերը տալիս են Ս. Բարթուղիմեոսին` որպես մխիթարություն: Ըստ Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Սուրբ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում: Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, Սուրբ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Սուրբ Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սուրբ Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին 2030-08-18, 2029-08-12, 2028-08-13, 2027-08-15, 2026-08-16, 2025-08-17, 2024-08-18, 2023-08-13, 2022-08-14, 2021-08-15, 2020-08-16, 2019-08-18, 2018-08-12, 2017-08-13, 2016-08-14, 2015-08-16, 2014-08-17, 2013-08-18, 2012-08-12, 2011-08-14, 2010-08-15, 2009-08-16, 2008-08-17

Խենթ աղջիկների խենթ հնարքը (տեսանյութ)


Միայն «քյառթու» հայ տղան կարող է նման բան անել (տեսանյութ)


Մի դավաճանության պատմություն



Ինչպես պարզվում է «մեյդան.ազ» կայքը ոչ մի կերպ չի հանգստանում այն բանից հետո, երբ իր տարրական դավաճանության մասին սկսեցին մատնացույց անել տասնյակ մարդիկ: Ի դեպ, հատուկ նշենք որ առաջին օրվա ապատեղեկատվության տակ թողած գրառումները, որոնցից կայքի ղեկավարությունը ընկել է ցնցումների մեջ և իրականության զգացումը կորցրած' մինչև այսօր աջ ու ձախ զառանցանքներ է տարածում, վկայեցին այն մասին, որ մեր հանրությունը շատ կազմակերպված է, շատ լավ է հասկանում անվտանգության խնդիրը և շատ ճիշտ դիտողություններ էր անում:

 Նաև հետաքրքիրը այն է, որ ինչքան էլ, որ կայքի ղեկավարությունը չնայած, որ իրենց ուշադրություն չեն դարձնում ու շարունակում է ինքնամոռաց մթնոլորտ թունավորել և վիրավորանքներ հասցնել, այդ գրառումների զգալի մասը, մոտ 6-7 տասնյակ կատարել էին իրական մարդիկ, որոնցից զգալի մասը ճանաչված անձինք են:
Սկսենք նրանից որ իբր դժվար է պատկերացնել, թե ինչ-որ մի լրատվամիջոց կարող է միտումնավոր վնաս տալ: Ուրեմն դուք կամ լավ չեք պատկերացնում, թե ինչ եք անում, հետևաբար չպիտի անեք, կամ էլ լավ չեք ճանաչում ձեզ: Մի անգամ ձեզ ու ձեզ ձագերին բացատրեցին, որ կան բաներ, որոնք ասել չի կարելի, որ որոշ գործողությունների իրականացման ժամանակ չի կարելի դրանց մասին գրել: Ամենավատը, սակայն, այն է, որ նախկին զինվորական լրագրողը դա չի հասկանում:


1. Ռազմական գործը նրա համար է, որ որոշ գործառույթների մասին չի կարելի գրել դրանց իրականացման ժամանակ կամ առավել ևս դրանցից առաջ: Այստեղ ուշագրավը նաև այն է, որ փաստորեն «մեյդան.ազ»-ը կամավոր խոստովանեց, որ իր լուրը որևէ զինվորականից չէր ստացվել, ավելին նրանց արգելվել է խոսել ու արտահոսք չի եղել, իրենց զանգել է ինչ -որ մեկի բացբերան կինը, որի իբր հիսթերիան է ստիպել իրենց գրել դրա մասին: Ահա այստեղ է որ հարց է առաջանում, բա դուք դավաճան չեք ինչ եք, եթե որևէ կին ասենք, եթե իրականում էլ զանգել է ձեզ ու իր ամուսինն էլ իրեն բան չի ասել, չեք հասկանում, որ ասելու բան լիներ կասեր էլի, բա կինը իր բերանով ասել է, որ ամուսինը չի ասում, բա դուք ինչու եք այդ մասին գրում:


2. Ամիսներ շարունակ դիվերսիաների ու պատերազմի մասին լսող քաղաքացին ու դուք պիտի հասկանաք որ պատերազմի մեջ ենք, և ամեն ինչ չի կարելի բարձրաձայնել, հատկապես, երբ ասում են չի կարելի: Հիմա այսքանից հետո դավաճան ու երկրաչափական մարմինն ով է:


3. Ի դեպ նաև այդ մասին ևս, ինչ ցավալի է, որ նախկին զինվորականը չի հասկանում որ սահմանին տեսախցիկները չեն կարող աշխատել, և բոլոր փորձերը ավարտվել են հակառակորդի դիպուկահարի կողմից դրանք ջարդելով:


4. ՊՆ-ն ու նրա ղեկավարությունը PR-ի խնդիր չունի, այն անում է իր գործը, և այդ մեկշաբաթյա լարված աշխատանքն ու գիշեր ու զօր վազելը մարդիկ գնահատեցին, ուրիշ ոչինչ, հենց դա է որ ձեզ ու ձեր թուրք պատվիրատուներին հանգիստ չի տալիս:


5. Այդ պատերազմի մեջ հաղթանակների հաշվին բանակի հեղինակության բարձրացումը պղտոր ջրում ձուկ որսալ անվանողը հասկանալի է ինչ ազգից կարող է լինել: Ի դեպ, ձեզ հենց դա են բացատրել այն տասնյակ մարդիկ իրենց գրառումներով, որոնք նենգաբար ջնջել եք ու արգելափակել: Դա է ձեր դեմք ու ձեռագիրը:


6. ՊՆ-ն բանակից զատել կարող է միայն հայ ազգի թշնամին, չկա մի մարդ, որ նորմալ կարող է համարել բանակի տարանջատումը: Հայոց պատմության ընթացքում չի եղել մի դեպք, որ բանակի միասնականությանը հարված հասցնող անձին ազգի դավաճան չհամարեն: Բացատրել, որ իր կյանքը բանակի համար դրած ու ֆիզիկական հնարավորությունները կեսը նաև զոհած մարդուն ում անմիջական ղեկավարությամբ է բանակը հաղթում բանակից զատելը մեղմ ասած ……..է:


7. Այն ժամանակ, երբ միջազգային փորձագետներից սկսած ողջ ժողովուրդը փաստում է, որ բանակում կոռուպցիան գրեթե զրոյացված է հարյուրամյա զորակոչային համակարգ է կոտրված, տասնամյա գնումների համակարգ է կոտրված, միայն վերջին տարիներին տասնյակ մարդիկ են ձերբակալվել, բանակը անվանել կոռումպացված կառույց: Այն ժամանակ, երբ ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով առաջացած հանացագործությունները նվազել են ավելի քան տասը, անգամ խոսել բանակի թերությունների մասին, որոնց վերացման շնորհիվ նաև տեղի ունեցավ այս հաղթանակը, դավաճանություն չէ?:


8. Դիվերսիաները այնպիսի բաներ են, որոնց մասին խոսել չի կարելի, եթե չի լինում պաշտոնական հայտարարություն, միթե տգիտությունը այդքան զորեղ է: Դա սովորական հարձակում չի, եթե դիվերսանտը մտնում է մի տեղ ու իմանում, որ իրեն փնտրում են, ապա ավելի դժվար է լինում նրան բռնելը: Երբեմն հատուկ ստորաբաժանումները կարող են օրեր շարունակ հետևել իրենց հենց մեր տարածքում և ձեռ չտալ որպեսզի ավելի մեծ բացահայտումներ անեն, և այդ ժամանակ բոլոր տեսակի լուրերը դրանց մասին միայն վնաս են տալիս, միթե այս պարզ բանը դժվար է հասկանալը: Հասկացեք ՊՆ-ն ֆինանսների կամ կրթության նախարարություն չէ, և որքան էլ, որ մենք բաց երկիր ենք, որոշ բաներ հետո է հարկավոր ասել: Ձեր կարծիքով բանակը չի ուզում որոշ բաներ շուտ ասի, դրանով նաև իր հեղինակությունը կբարձրանա, բայց երբեմն չի կարելի: Որ մի քիչ այս ամենը ավելի լավ հասկանայիք, կիմանայիք, որ եղել են դեպքեր, որ մերոնք մարդ են գերեւարել, բայց դրա մասին չեն հայտնել քանի որ դրանով ավելի շատ բացահայտելու հարցեր են լուծվել:


Հատկապես որոշ լրագրողներիդ' իրականությունը ներկայացնելու մոլուցքը բացարձակ արժեք չէ, հատկապես պատերազմող երկրում: Ինչն է «մեյդան.ազ»-ի կրեդոն լավ ներկայացրեցին հենց սովորական քաղաքացիները, որոնց գրառումները ջնջեցիք ձեր էջից, իսկ կեղծ ֆեյքերը ձերն են, ոչ թե ՊՆ-ինը: Նրանք ձեր նման պարապ չեն, պատերազմ է:


Հ.Գ. Իհարկե, այստեղ հարցը ձեր նեղ ամբիցիան է, ձեր եսասիրությունը, դուք չեք կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ բանակը, որը առանց իր ղեկավարի չի լինում լավը, իր գործը փայլուն է կատարում, և դուք ձեր դեղին գույնով հացից զրկվում եք:
Դուք ավելի դեղին եք դառնալու ու հանգիստ չեք նստելու, բայց բարեբախտաբար իր ողջ կյանքը ազգին ծառայած պաշտպանության նախարարն ու իր անձնակազմը շարունակելու են ծառայել ազգին' ուշադրություն չդարձնելով ձեր վրա:


Մի հարց էլ. Այս երկրում գլավլիտի համար ավելի մեծ խելքով ու ընդունակություններով կառույց մի փնտրեք, եթե նման ցանկություն լիներ ՊՆ-ից լավ դա քչերը կարող էին անել, բայց դա ձեր հանճարեղությունից չէ, որ չի արվում, այլ նույն կառույցի ու պետության կամային որոշմամբ:

Շղթայական պատերազմ



Օգոստոսի առաջին օրերը բավականին լարված են անցնում: Զինված բախումները դուրս են գալիս նախկին ԽՍՀՄ տարածքից և բանն այլևս չի սահմանափակվում Ուկրաինայով և Անդրկովկասով: Անկայունության շղթան հասել է մինչև Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջան, որն ընկալունակ է անկայունության նկատմամբ և որտեղ հատվում են 9 պետությունների պետական սահմաններ:


Հուլիսի 28-ին սառը զենքերով զինված խումբը հարձակվել է չինա-տաջիկական սահմանի հարևանությամբ գտնվող Յարկանտ քաղաքի վարչական շենքերի և ոստիկանատան վրա: Զոհվել է 37 խաղաղ բնակիչ: Սա անսպասելի էր Չինաստանի կառավարության համար, և հանրությանն այդ մասին տեղեկացվեց միայն հաջորդ օրը:

Ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ Չինաստանի իշխանությունները մեղադրում են «Թուրքեստանի իսլամական շարժում» զինված խմբավորման ույղուր անջատականներին, որոնց քողարկված, իսկ երբեմն էլ անթաքույց աջակցում են Թուրքիան և Ադրբեջանը, և նրանց առաջին արձագանքն էր ինտերնետ հասանելիության արչգելափակումը տարածաշրջանում, ինչը վկայում է այն մասին, որ Պեկինում վստահ են, որ ահաբեկչական գործողությունները կազմակերպվել կամ ուղղորդվել են արտերկրից:


Սակայն բանը դրանով չավարտվեց՝ օգոստոսի 2-ին Կունշան քաղաքի մետալուրգիական գործարանում արձանագրվեց պայթյուն, որը խլեց 65 մարդու կյանք: Կունշանում ներդրված 33 մլրդ դոլարի արևմտյան ներդրողները գտնում են, որ աղետը տեխնածին է, թեև Պեկինի իշխանությունները չեն բացառում ահաբեկչության վարկածը: Պայթյունի հետևանքները զգաց ողջ աշխարհը՝ դրա հետևանքով հետաձգվում է Iphone 6 հեռախոսի թողարկումը:


Ընդ որում, ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում տեղի են ունենում են արդեն 6 ամսից ավելի: Եվ դա արդեն չի կարող համարվել պատահականություն կամ համընկում: Սա հիբրիդային պատերազմ է:
Ու սրանով ևս մեկ անգամ ապացուցվում է, որ քաղաքական ասպարեզում, հայտնի երգչուհու խոսքերով ասած, «պատահական չի լինում ոչ մի բան» և ցանկացած ակտը երկարատև և նպատակաուղղված շղթայի մաս է:


Չինաստանում ընթացող գործողությունները անմիջականորեն ուղղված են Չինաստանի էներգետիկ անկախության և նրա տնտեսական գործընկերների դեմ: Եվ քաոսային դրսևորումները կարող են կրկին բռնկվել ցանկացած պահի:
Իսկ թե որոնք են քաոսի ճարտարապետների նպատակը և պլանները՝ կերևա մոտ ապագայում:

Հայտնի է դառնում անհայտը



2013 թվականի կարևորագույն իրադարձություններից էին, անշուշտ, Էդվարդ Սնոուդենի կատարած բացահայտումները: Եթե դրանցից առաջ շատերի համար իրենց էլեկտրոնային հաղորդակցության վերահսկելիությունը կասկածելի էր, իսկ շատերը դեռ հավատում էին ամերիկյան «ժողովրդավարությանը» և հաղորդակցության գաղտնիության իրավունքի սրբազան հարգմանը, ապա բացահայտումներից և հատկապես Բրազիլիայի և Գերմանիայի ղեկավարների՝ հսկողության տակ գտնվելու փաստի ի հայտ գալուց հետո կատակերգությունն ավարտվեց: Բանը հասավ անգամ այնտեղ, որ Սնոուդենին նույնիսկ առաջադրեցին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու: Սակայն անգամ դրանից հետո էլ հարցը մնաց բաց՝ ի՞նչ անել ԱՄՆ հատուկ ծառայությունների վերահսկողության տակ չհայտնվելու համար:

Հարցի լուծման բեռն իր վրա է վերցրել ավստրիացի ուսանող, իրավաբան Մաքս Շրեմսը, ով դեռևս 2011թ. կանխազգալով հնարավոր վտանգները և օգտվելով Եվրամիության օրենսդրության ընձեռած հնարավորությունից, դիմեց Facebook սոցիալական ցանցի տնօրինությանը՝ իր վերաբերյալ հավաքված ողջ տեղեկատվությունն իրեն տրամադրելու պահանջով: Ընկերությունն իրեն տրամադրեց 1200 էջանոց փաստաթուղթ, որում արտացոլված էին նրա անհատական տվյալները, ներառյալ ողջ նամակագրությունը:

Սակայն հանդուգն ուսանողը դրանով չի սահմանափակվում: Այս անգամ նա պատրաստվում է դիմել դատարան ընդդեմ Facebook-ի՝ PRISM համակարգի շրջանակներում ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության հետ վերջինիս հնարավոր համագործակցության, ինչպես նաև անհատական տվյալների պաշտպանության հարցերով: Հատուկ ուշադրություն է դարձված նաև տեղեկատվության տարբեր տիպերի օգտագործմանը համաձայնելու կամ դրանից հրաժարվելու հնարավորության բացակայությանը, ինչպես նաև տեղեկատվության հավաքմանը ինտերնետ-հավելվածների միջոցով:

Թե ինչի կհասնի քաջարի ուսանողը՝ ցույց կտա դատավարությունը, սակայն մեզնից յուրաքանչյուրն այլևս ունի խորհելու տեղիք՝ որ տեղեկատվությունն է, որ կարող է հասանելի լինել օտարերկրյա հատուկ ծառայություններին և որը՝ ոչ: Իսկ ոլորտի մասնագետները ունեն խորհելու տեղիք համահայկական սոցիալական ցանցի կամ ինտերնետային սեգմենտի ստեղծման անհրաժեշտության շուրջ:

Մի´ կտրիր այն ճյուղը, որի վրա նստած ես



Ռուսաստանի Դաշնության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրների դեմ հակընդդեմ պատժամիջոցների կիրառումը մերձբալթյան երկրներում առաջացրեց ցինիկախառը շոկ: Այնտեղ, չգիտես ինչու, վստահ էին, որ Ռուսաստանը որևէ կերպ չի արձագանքի իր դեմ ուղղված պատժամիջոցներին (որոնց կիրառման ամենամեծ կողմնակիցն ու առաջամարտիկը, ի դեպ, հենց իրենք էին), մինչդեռ ոչ միայն արձագանքեց, այլև այդ արձագանքից մեծապես տուժում են հենց իրենք: Մասնավորապես, շարքային և ոչ գիտակ մարդու մոտ Լատվիան առաջին հերթին հայտնի է որպես շպրոտների երկիր:

Սակայն խնդիրն այն է, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում դրանք գրեթե չեն սպառվում, մինչդեռ ավանդույթի ուժով դրանց 90 տոկոսն արտահանվում է հետխորհրդային երկրներ, առյուծի բաժինը՝ Ռուսաստան: Լիտվայում և Էստոնիայում էլ է նույն պատկերը, միայն այն տարբերությամբ, որ շպրոտի դերում այստեղ հանդես է գալիս խոզի միսը և կաթնամթերքը: Մերձբալթյան երկրները Ռուսաստան են արտահնում իրենց արտադրած գյուղմթերքների շուրջ մեկ երրորդը, և սպասվելիք վնասը կազմում է հարյուր միլիոնավոր եվրոներ: Սակայն մերձբալթյան երկրների կրած և կրելիք ամենամեծ վնասը պայմանավորված է բեռնափոխադրումների անկմամբ: Բանն այն է, որ Ռուսաստանը երբեք չի ունեցել առևտրային նավահանգիստ Բալթիկ ծովում:

Սկզբնական շրջանում խոչընդոտ էին պատերազմները, իսկ խորհրդային տարիներին անհրաժեշտություն պարզապես չկար: Ելնելով դրանից, Եվրոպայից Ռուսաստան բեռնափոխադրումներն իրականցվում էին մերձբալթյան երկրներով, ինչը ապահովում էր այդ երկրների ՀՆԱ-ի մեկ երրորդը, երբեմն էլ ավելին: Խոսքը միլիոնավոր տոննաներով ապրանքների, ուստիև հարյուր միլիոնավոր եվրոների մասին է: Բոլոր երեք երկրները դիմել են Եվրամիությանը՝ վնասները փոխհատուցելու կոչով, սակայն վնասներ կրում են նաև մյուս երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, իսկ այստեղ խոսքն արդեն միլիարդավոր եվրոների մասին է:

Ու մեծ հարց է, թե այս ողջ հորձանուտում կկարողանա արդյո՞ք Եվրամիությունը աջակցել իր մերձբալթյան անդամ երկրներին: Իսկ այս ամենից բխող եզրակացությունն ակնհայտ է՝ հարաբերությունները, այդ թվում և դրանց պատժամիջոցային մասը, միակողմանի չեն լինում: Մի´ կտրիր այն ճյուղը, որի վրա նստած ես:

Ադրբեջանը հերթական անգամ խայտառակվեց ամբողջ աշխարհով մեկ


10 new questions Congress needs to ask Clinton about Middle East policy

Ընդամենը երեք դեպքի համադրությամբ Ադրբեջանը պատռեց սեփական դիմակը
Ադրբեջանը հերթական անգամ խայտառակվեց ամբողջ աշխարհով մեկ, կամ էլ քաղաքագիտական-դիվանագիտական բառապաշարով ասած, միջազգային հանրության շրջանում: Հերթական անգամ մեր հարևանները չդիմադրեցին գայթակղությանն ու իրենց իրական երեսը ցույց տվեցին իրենցից բավական տարբերվող մնացյալ քաղաքակիրթ աշխարհին: Ասածիս որպես ապացույց կարելի է առանձնացնել ընդամենը երեք ընդհանրական դեպք, որոնք իրենց «պայլուն» համադրությամբ էլ ավելի կարծրացրեցին միջազգային հանրության շրջանում ձևավորված և դեռ, վատ իմաստով, էվոլյուցիա ապրող, թե՛ Ադրբեջան երկրի մասնավորապես, թե՛ ադրբեջանցինրի ընդհանրապես, կերպարն այնպիսին որպիսին, որ այն կա իրականում:
1-ին՝ Ադրբեջանի իշխող էլիտայի կողմից սանձազերծած աննախադեպ մասշտաբների դիվերսիոն գործողությունները, Արցախ-Ադրբեջան, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով Սարգսյան-Ալիև հերթական հանդիպման նախաշեմին
:
2-րդ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի քանի տասնյակ հակահայկական, ռասիստական, ռազմատենչ Թվիթերյան գրառումները:
3-րդ՝ Չինարիի 31-ամյա գերեվարված բնակիչ Կարեն Պետրոսյանին մահը:
Պատահական չէ, որ խոսվեց այս երեքի համադրման մասին: Երբ հայկական երկու կողմերից համապատասխան կերպով բառի լայն իմաստով «արձագանքում էին» ադրբեջանական կողմից դեռ հուլիս ամսից սկսված դիվերսիոն գործողություններին, միջազգային հանրության մոտ ինչ-որ չափով առաջանում էր տարակուսանք, շփոթմունք, կամ էլ դրա նման մի զգացողություն, քանի որ Ադրբեջանը ցինիկաբար մեղադրում էր հայկական երկու հանրապետություններին տարածաշրջանում անկայունթյուն հրահրելու մեջ:
Տեսեք եթե նույնիսկ քաղաքագետները, քաղաքական գործիչները (ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա), ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահները կարող էին և կռահել, թե ով է իրականում այս ամենի ետևում կանգնած, հասարակ մարդիկ (կրկին ինչպես հայ և ադրբեջանցի, այնպես էլ օտարազգի) պարզապես հենց այդպես միանշանակ մոտեցում չէին կարող դրսևորել, քանի որ ոչինչ որպես այդպիսին հստակ չէր: Կարճ ասած ինչո՞ւ ինչ-որ մեկը պետք է ավելի շատ հավատա Հայաստանին, կամ Արցախին, այլ ոչ թե նույն Ադրբեջանին և հակառակը: Բայց ստացվեց այնպես, որ Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ «ձեռքերով», չգիտեմ անփորձությամբ սա պայմանավորել, թե՝ տգիտությամբ, հիմար դրության մեջ դրեց իր իսկ երկիրը և պատռեց սեփական դիմակը:
Այդ բավականին լարված իրավիճակում Իլհամ Ալիևը որոշեց Թվիթերյան իր էջի միջոցով թերևս ոգևորել սեփական ժողովրդին և մի քանի ժամվա ընթացքում հանդես եկավ շուրջ 60 ռազմատենչ, ռասիստական, «հայատյացական» հայտարարություններով: Գուցե Ալիևը չէր պատկերացնում, որ Թվիթերը միջազգային սոցիալական ցանց է, բայց փաստը մնում է փաստ, որ այն ոչ միայն մեծ արձագանք գտավ հայ օգտատերերի շրջանում, այլև դրան շատ արագ հաջորդեցին միջազգային մամուլում մոտավորապես հետյալ վերնագրերով հոդվածները՝ «Ադրբեջանի նախագահը Թվիթերի միջոցով Հայաստանին պատերազմ է հայտարարում»:
Սրան ի հավելումն, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց որ Չինարիի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը (իբր դիվերսանտը) մահացել է, բոլորի համար պարզ դարձավ, որ Ադրբեջանը, պարզապես խախտելով միջազգային բոլոր հնարավոր և անհնար կոնվենցիաներն ու փաստաթղթերը, տարված հայատյացության մոլուցքով, պարզապես սպանել է այդ տղային: Իրավիճակն Ադրբեջանի ղեկավարության համար էլ ավելի մեղմ ասած վատացավ, երբ առաջ քաշվեցին մի շարք ապացույցներ, որ Կարենը ոչ թե դիվերսանտ էր, այլ՝ հասարակ գյուղացի: Արդարության համար պետք է նշել, որ արդարության ձայնը ինչ-որ տեղ բարձրացվեց նաև մի խումբ ադրբեջանցի լրագրողների միջոցով, ովքեր գնացել էին Թովուզի շրջանի այն գյուղը, որտեղ, որ հայտնվել էր Կարենը մոլորվելու արդյունքում՝ պարզելու դեպքի և այդ տղայի մասին մանրամասները հենց տեղացիներից:


Այս ամենից հետո, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը, ում քիչ թե շատ հետաքրքրում էր վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարոձությունները, ինչպես նաև ինչ-որ մեկին ով առհասարակ հետաքրքրված է Արցախյան հակամարտությամբ, իր մեջ չպարզեց հակամարտության բոլոր կողմերի «ով» լինելը: Վստահ եմ, որ մարդիկ իրենց մեջ (հատկապես հասարակ ադրբեջանցիները) հստակ եզրահանգումներ են անում:


Մի խոսքով Ադրբեջանը կրկին հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում, բայց ի դժբախտություն իր հասարակության բնավ ոչ դրական ֆոնի ներքո: Հերթական անգամ Արցախյան հակամարտության կոնտեքստում բացահայտվում է ադրբեջանցիների հայտատյացության վառ ապացույցները, ինչպես, որ դա եղավ Սաֆարովի արտահանձնման ժամանակ:


Այս դեպքում գուցեև ավելորդ է ասելը, որ մեր հարևաններն ակամայից բավականին բացասական կերպար են ստեղծում իրենց համար: Սա ըստ իս սա ոչ թե կերպարի կերտման գործընթաց է, այլ դրա բացահայտման, քանի որ մարդ ինքը սովորաբար իր իրական դեպքը ցույց է տալիս կրիտիկական, ճգնաժամային դեպքերի ժամանակ: Այս դեպքում կարծում եմ նույնը կարելի է ասել նաև երկրների մասին…