пятница, 30 марта 2012 г.

Բացահայտվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը



Բացահայտվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը: Associated Press-ի փոխանցմամբ, Լոս Անջելեսի շրջանի քննչական բաժնի փոխանցմամբ, փոփ-երգչուհին մահացել է խեղդվելուց, սրտի աթերոսկլերոտիկ հիվանդությունից եւ կոկաինի խրոնիկ օգտագործումից:

Քննիչի խոսքով, Հյուսթոնի մահվան պատճառը դժբախտ պատահարն է եւ մահվան մեջ հանցավոր որեւէ միտում չկա: Դատաթունաքիմիական փորձաքննությունը ցույց է տվել, որ Հյուսթոնի մարմնում կոկաինի ու ցավազրկողների հետքեր կան, որոնց ռեակցիան էլ հանգեցրել է մահվան:

Ըստ քննիչի, Հյուսթոնը նաեւ մարիխուանա, ալպրազոլամ, ցիկլոբենզապրին եւ դիֆենհիդրամին է օգտագործել, սակայն դրանք չեն եղել մահվան պատճառը: Փորձաքննության նախնական եզրակացությունը ստացվել է Հյուսթոնի մահվանից 40 օր անց: Աստղը մահացել էր փետրվարի 11-ին, կյանքի 48-րդ տարում, Բեւեռլի-Հիլզի հյուրանոցներից մեկում: Քննիչի ամբողջական եզրակացությունը ստացվելու է երկու շաբաթվա ընթացքում:

Վիրուս պարունակող նկարներ:


 
Մեզանից քչերը գիտեն որ կան նկարներ որոնք իրենց մեջ պարունակում են վիրուսներ:
Այդպիսի նկարներ հատկապես տեղադրված են ռուսական և ամերիկյան կայքքերում:
Վիրուս պարունակող նկարները հատկապես ունեն այսպիսի վերնագիր:
Ձեզ եմ ներկայացնում այդպիսի 2 նկար:

(ՍԵԽՄԵՔ ԱՅՍՏԵՂ կամ CLICK HERE և 

НАЖМИТЕ 

ЗДЕСЬ)

Ովքեր են տեսել Ձեր պրոֆիլը Ֆեյսբուքում (Սպամ)


Ժողովուրդ ջան արդեն հոգնեցինք ասելով, որ Ֆեյսբուքում այսքան ժամանակ դեռ չի ստեղծվել այդպիսի ֆունկցիա, որը հստակ ցույց տա, թե ովքեր են մտել Ձեր պրոֆիլ և շաբաթը քանի անգամ: Նմանատիպ բոլոր ծրագրերը խաբեություններ են: Մի հավատացեք այդ ծրագրերին և Ֆեյսբուքի ամբողջ հոսքը մի լցրեք սպամով: Ինչքան քիչ բացեք և օգտագործեք այդ անիմաստ ծրագրերը, այնքան ավելի մաքուր ու ապահով կլինի Ֆեյսբուքը: Խնդրում եմ բոլոր չիմացողներին անպայման տեղեկացրեք, որ Ֆեյսբուքում այդպիսի հնարավորություն չկա ու ապագայում դժվար էլ լինի: Իսկ եթե հանկարծ Ֆեյսբուքի ստեղծողները որոշեն ավելացնել այդ ֆունկցիան, ապա այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի: