вторник, 28 февраля 2012 г.

ՍԵՐԲԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆ 2:0

Հանդիպումն ավարտվեց: 2:0 հաշվով հաղթեց Սերբիայի հավաքականը: Կհանդիպենք վաղը` փետրվարի 29-ին, ժամը 21:00-ին:
90-րդ րոպե` Հանդիպումը մոտենում է ավարտին, թիմերը ծավալել են դիրքային պայքար առանց վտանգավոր պահերի

84-րոպե` Յովանովիչը վտանգավոր հարված կատարեց, շեղ էր 

81-րդ րոպե` Յուսպաշյանի հարվածից հետո գնդակը սլացավ ուղղահայաց դարպասաձողին կողքով

78-րդ րոպե` Վերջին րոպեները անցնում են մեր տղաների առավելությամբ

77-րդ րոպե` Վարազդատ Հարոյանին փոխարինեց Անդրանիկ Ոսկանյանը

76-րդ րոպե` Ղազարյանը և Վալտեր Պողոսյանը կարող էին գրավել սերբերի դարպասը: Դարպասապահը վստահ խաղաց

74-րդ րոպե` Կուզմանովիչը կենտրոնով մոտեցավ տուգանային հրապարակին և հարվածեց ուղիղ Գրիգոր Մելիքսեթյանի վրա

69-րդ րոպե` Վալտեր Պողոսյանը և Ղուկաս Պողոսյանը փոխարինեցին Հովհաննես Համբարձումյանին և Էդգար Մալաքյանին

62-րոպե` Սուր գրոհ կազմակերպեցին մեր ֆուտբոլիստները, կրկին դիպուկ հարված չկա

60-րդ րոպե` Հայաստանի ընտրանին ունի որոշ տարածքային առավելություն, սակայն սերբերը վստահ են խաղում պաշտպանությունում

58-րդ րոպե` Տոշիչին փոխարինեց Սուլեյմանին

56-րդ րոպե` Գևորգ Ղազարյանի հարվածից հետո գնդակը անցավ ուղղահայաց դարպասաձողի կողքով

46-րոպե` Երկրորդ խաղակեսը մեկնարկեց
Փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանի հավաքականի կազմում: Արթուր Սարկիսովին և Մասիս Ոսկանյանին փոխարինեցին Կամո Հովհաննիսյանն ու Դավիթ Մանոյանը:

Հայաստանի հավաքականը արդեն խաղադաշտում է:

Առաջին խաղակեսն ավարտված է: 2:0 հաշվով հաղթում է Սերբիայի հավաքականը

44-րոպե` Խաղակեսի վերջնամասում մեր տղաները ակտիվացան, սակայն ոչ Մալաքյանի, ոչ Մկրտչյանի հարվածներն իրենց նպատակին չհասան

37-րոպե` Յուսպաշյանը փորձեց գրավել դարպասը անկյունայինի խաղարկումից, բայց գնդակը հետ մղեց սերբ պաշտպանը

35-րոպե` Սերբ ֆուտբոլիստները վստահ պաշտպանվում են և թույլ չեն տալի մեր ֆուտբոլիստներին նույնիսկ հարվածել դարպասին

30-րոպե` ԳՈԼ 2:0 - Բրանիսլավ Իվանովիչ
Յանկովիչը իրացրեց տուգանային հարվածը, Մելիքսեթյանը հետ մղեց գնդակը, անդրադարձի մոտ առաջինն էր Իվանովիչը, ով էլ գրավեց անպաշտպան դարպսաը

28-րոպե` Սերբերը շատ ակտիվ են գրոհում, հիմնականում ձախ եզրով և պարբերաբար սպառնալիներ են ստեղծում մեր դարպասի մոտ

26-րդ րոպե` Արթուր Սարկիսովը ակտիվ է գործում աջ եզրում, սակայն կորցնում է գնդակը

23-րոպե` Հովհաննես Համբարձումյանը փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, այնտեղ մեր թիմի երկու ֆուտբոլիստ պարտվեցին սերբերին օդային մենամարտում

22-րդ րոպե` Հայաստանի ընտրանին փորձում է հավասարեցնել հաշիվը սակայն վճռորոշ հարվածի գործը չի հասնում

20-րոպե` Ալեքսանդր Կոլարովը իրացրեց տուգանային հարվածը, Մելիքսեթյանը հետ մղեց գնդակը

18-րդ րոպե` Արթուր Յուսպաշյանը հեռահար հարվածով փորձեց գրավել դարպասը, Կահրիմանը տեղում էր

15-րոպե` ԳՈԼ 1:0 - Զդրավկո Կուզմանովիչ
Ձախ թևով սլացիկ գրոհը ավարտվեց Կուզմանովիչի դիպուկ հարվածով

13-րդ րոպե` Անկյունայինի խաղարկումից հետո Բրանիսլավ Իվանովիչը գլխի հարվածով նպաստավոր դիրքից հարվածեց, փայլուն խաղաց Մելիքսեթյանը

8-րդ րոպե` Սերբ ֆուտբոլիստները հանդիպման մեկնարկից ունեն տարածքային առավելություն

4-րդ րոպե` Կրկին անկյունային մեր դարպասի մոտ, կրկին շեղ հարված սերբերի կողմից

3-րդ րոպե` Սերբիայի հավաքականը անհաջող իրացրեց անկյունայինը

Հնչեցին Հայաստանի և Սերբիայի պետական օրհներգերը: Հանդիպումը մեկնարկեց

Ներկայացնում ենք մրցող թիմերի կազմերը`

ՀԱՅԱՍՏԱՆ. 1. Գրիգոր Մելիքսեթյան, 5 Ռոբերտ Արզումանյան, 13. Վարազդատ Հարոյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 7. Գագիկ Դաղբաշյան, 6. Կառլեն Մկրտչյան, 8. Մասիս Ոսկանյան, 9. Էդգար Մալաքյան, 10. Գևորգ Ղազարյան, 3, Արթուր Յուսպաշյան, 11. Արթուր Սարկիսով:

ՍԵՐԲԻԱ. 12. Դամիր Կահրիման, 6. Բրանիսլավ Իվանովիչ, 20. Նենադ Սուբոտիչ, 11. Ալեքսանդր Կոլարով, 5. Ռադոսան Պետրովիչ, 22. Զդրավկո Կուզմանովիչ, 10.Միլոշ Նինկովիչ, 7. Զորան Տոշիչ, 8. Բոշկո Յանկովիչ, 25. Լազար Մարկովիչ:

Комментариев нет:

Отправить комментарий