понедельник, 27 февраля 2012 г.

Մոլդովացի երգչուհի Աննա Կոնստանտինովան ցանկանում է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլ 2012-ին (տեսանյութ)


Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ին ներկայացնել ցանկացող Աննա Կոնստանտինովան Մոլդովացի երգչուհի է, մասնակցել է տարբեր երգի մրցույթներին: Նա 2 տարի շարունակ մասնակցում է Մոլդովայում կայանալիք եվրատեսիլյան նախնտրական փուլերին, զբաղեցնում բարձր հորիզոնականներ, սակայն Աննային դեռ չի հաջողվել գրավել առաջին հորիզոնականն ու երկիրը ներկայացնել «Եվրատեսիլ»-ում:
Աննան բացի երգարվեստով զբաղվելուց նաև լուսանկարիչ է և գրաֆիկ դիզայներ: Նրա խոսքերով, Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանը ներկայացնելու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ այսօր ակտուալ է  DUPSTEP ժանրը, և Աննան հայ հանդիսատեսից ակնալում է դրական արձագանքներ:
Բավականին հետաքրքիր կյանքով ապրած Աննան պատմում է իր մասին.
«Ես Աննան եմ, ծնվել եմ նկարիչների, երաժիշտների ընտանիքում, այդ իսկ պատճառով ունեցել եմ ստեղծագործական բուռն կյանք: Երգում եմ «Corbus Albus» խմբում, մասնակցել եմ երգի մրցույթների Մոլդովայում և Ռումինիայում: Նկարահանել եմ 3 տեսահոլովակ:
Բացի երգարվեստից, նաև նկարում եմ, ավարտել եմ նկարչական դպրոց և պրոֆոսիոնալ լուսանկարչությամբ եմ զբաղվում: Մասնակցել եմ «Дельфийских играх» մրցույթին և զբաղեցրել առաջին հորիզոնականը, 2011 թվականին ունեցել եմ անհատական ֆոտոցուցահանդես, հետագայում այն ցուցադրվել է նաև Մեքսիկայի ցուցասրահում: Նկարահանում եմ ֆիլմեր և տեսահոլովակներ: Ավարտել եմ ռեժիսորական ֆակուլտետը, որի շնորհիվ այժմ աշխարհին նայում եմ այլ դիտանկյունից, առավել գունեղ և մաքուր:
Նկարահանել եմ 4 կարճամետրաժ ֆիլմեր և 6 տեսահոլովակ: Ազատ ժամանակ գրում եմ բանաստեղծություններ և երգեր, պատրաստում եմ էկզոտիկ ուտեստներ, հետաքրքրվում եմ աստղերով, մոլորակներով»: 

Комментариев нет:

Отправить комментарий