вторник, 15 мая 2012 г.

Google-ն այսուհետ կտեղեկացնի բնական աղետների մասին



Google ընկերությունը գործարկել է նոր` Public Alerts ծառայությունը, որը կտեղեկացնի ջրհեղեղների, երկրաշարժերի և այլ բնական աղետների մասին: Այս մասին հաղորդվում է Google-ի կորպորատիվ բլոգում:
Public Alerts ծառայության էջում կարելի է տեսնել քարտեզ, որում հատուկ նշաններով ցույց են տրվում ակտուալ տարերային աղետների գոտիները:
Ծառայության միջոցով օգտատերերը կարող են իրենց հետաքրքրող հարցումը ներկայացնել: Ընդ որում, ընդլայնված որոնումն իրականացվում է տարբեր չափորոշիչներով՝ ըստ տարերային աղետի տեսակի կամ եղանակային պայմանների, գտնվելու վայրի, ամսաթվի և այլն:
Ծառայությունը նաև հնարավորություն է տալիս ծանոթանալ ԱՄՆ մթնոլորտային և օվկիանոսային հետազոտությունների ազգային վարչության, ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության և ԱՄՆ երկրաբանական ծառայության տրամադրած տեղեկատվությանը:
Public Alerts-ն այժմ փորձարկվում է, իսկ Google-ը նախատեսում է բացի ԱՄՆ-ից, ներգրավել այլ երկրների օդերևութաբանական ծառայությունները: 

Комментариев нет:

Отправить комментарий