суббота, 16 августа 2014 г.

Ադրբեջանը հերթական անգամ խայտառակվեց ամբողջ աշխարհով մեկ


10 new questions Congress needs to ask Clinton about Middle East policy

Ընդամենը երեք դեպքի համադրությամբ Ադրբեջանը պատռեց սեփական դիմակը
Ադրբեջանը հերթական անգամ խայտառակվեց ամբողջ աշխարհով մեկ, կամ էլ քաղաքագիտական-դիվանագիտական բառապաշարով ասած, միջազգային հանրության շրջանում: Հերթական անգամ մեր հարևանները չդիմադրեցին գայթակղությանն ու իրենց իրական երեսը ցույց տվեցին իրենցից բավական տարբերվող մնացյալ քաղաքակիրթ աշխարհին: Ասածիս որպես ապացույց կարելի է առանձնացնել ընդամենը երեք ընդհանրական դեպք, որոնք իրենց «պայլուն» համադրությամբ էլ ավելի կարծրացրեցին միջազգային հանրության շրջանում ձևավորված և դեռ, վատ իմաստով, էվոլյուցիա ապրող, թե՛ Ադրբեջան երկրի մասնավորապես, թե՛ ադրբեջանցինրի ընդհանրապես, կերպարն այնպիսին որպիսին, որ այն կա իրականում:
1-ին՝ Ադրբեջանի իշխող էլիտայի կողմից սանձազերծած աննախադեպ մասշտաբների դիվերսիոն գործողությունները, Արցախ-Ադրբեջան, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով Սարգսյան-Ալիև հերթական հանդիպման նախաշեմին
:
2-րդ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի քանի տասնյակ հակահայկական, ռասիստական, ռազմատենչ Թվիթերյան գրառումները:
3-րդ՝ Չինարիի 31-ամյա գերեվարված բնակիչ Կարեն Պետրոսյանին մահը:
Պատահական չէ, որ խոսվեց այս երեքի համադրման մասին: Երբ հայկական երկու կողմերից համապատասխան կերպով բառի լայն իմաստով «արձագանքում էին» ադրբեջանական կողմից դեռ հուլիս ամսից սկսված դիվերսիոն գործողություններին, միջազգային հանրության մոտ ինչ-որ չափով առաջանում էր տարակուսանք, շփոթմունք, կամ էլ դրա նման մի զգացողություն, քանի որ Ադրբեջանը ցինիկաբար մեղադրում էր հայկական երկու հանրապետություններին տարածաշրջանում անկայունթյուն հրահրելու մեջ:
Տեսեք եթե նույնիսկ քաղաքագետները, քաղաքական գործիչները (ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա), ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահները կարող էին և կռահել, թե ով է իրականում այս ամենի ետևում կանգնած, հասարակ մարդիկ (կրկին ինչպես հայ և ադրբեջանցի, այնպես էլ օտարազգի) պարզապես հենց այդպես միանշանակ մոտեցում չէին կարող դրսևորել, քանի որ ոչինչ որպես այդպիսին հստակ չէր: Կարճ ասած ինչո՞ւ ինչ-որ մեկը պետք է ավելի շատ հավատա Հայաստանին, կամ Արցախին, այլ ոչ թե նույն Ադրբեջանին և հակառակը: Բայց ստացվեց այնպես, որ Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ «ձեռքերով», չգիտեմ անփորձությամբ սա պայմանավորել, թե՝ տգիտությամբ, հիմար դրության մեջ դրեց իր իսկ երկիրը և պատռեց սեփական դիմակը:
Այդ բավականին լարված իրավիճակում Իլհամ Ալիևը որոշեց Թվիթերյան իր էջի միջոցով թերևս ոգևորել սեփական ժողովրդին և մի քանի ժամվա ընթացքում հանդես եկավ շուրջ 60 ռազմատենչ, ռասիստական, «հայատյացական» հայտարարություններով: Գուցե Ալիևը չէր պատկերացնում, որ Թվիթերը միջազգային սոցիալական ցանց է, բայց փաստը մնում է փաստ, որ այն ոչ միայն մեծ արձագանք գտավ հայ օգտատերերի շրջանում, այլև դրան շատ արագ հաջորդեցին միջազգային մամուլում մոտավորապես հետյալ վերնագրերով հոդվածները՝ «Ադրբեջանի նախագահը Թվիթերի միջոցով Հայաստանին պատերազմ է հայտարարում»:
Սրան ի հավելումն, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց որ Չինարիի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը (իբր դիվերսանտը) մահացել է, բոլորի համար պարզ դարձավ, որ Ադրբեջանը, պարզապես խախտելով միջազգային բոլոր հնարավոր և անհնար կոնվենցիաներն ու փաստաթղթերը, տարված հայատյացության մոլուցքով, պարզապես սպանել է այդ տղային: Իրավիճակն Ադրբեջանի ղեկավարության համար էլ ավելի մեղմ ասած վատացավ, երբ առաջ քաշվեցին մի շարք ապացույցներ, որ Կարենը ոչ թե դիվերսանտ էր, այլ՝ հասարակ գյուղացի: Արդարության համար պետք է նշել, որ արդարության ձայնը ինչ-որ տեղ բարձրացվեց նաև մի խումբ ադրբեջանցի լրագրողների միջոցով, ովքեր գնացել էին Թովուզի շրջանի այն գյուղը, որտեղ, որ հայտնվել էր Կարենը մոլորվելու արդյունքում՝ պարզելու դեպքի և այդ տղայի մասին մանրամասները հենց տեղացիներից:


Այս ամենից հետո, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը, ում քիչ թե շատ հետաքրքրում էր վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարոձությունները, ինչպես նաև ինչ-որ մեկին ով առհասարակ հետաքրքրված է Արցախյան հակամարտությամբ, իր մեջ չպարզեց հակամարտության բոլոր կողմերի «ով» լինելը: Վստահ եմ, որ մարդիկ իրենց մեջ (հատկապես հասարակ ադրբեջանցիները) հստակ եզրահանգումներ են անում:


Մի խոսքով Ադրբեջանը կրկին հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում, բայց ի դժբախտություն իր հասարակության բնավ ոչ դրական ֆոնի ներքո: Հերթական անգամ Արցախյան հակամարտության կոնտեքստում բացահայտվում է ադրբեջանցիների հայտատյացության վառ ապացույցները, ինչպես, որ դա եղավ Սաֆարովի արտահանձնման ժամանակ:


Այս դեպքում գուցեև ավելորդ է ասելը, որ մեր հարևաններն ակամայից բավականին բացասական կերպար են ստեղծում իրենց համար: Սա ըստ իս սա ոչ թե կերպարի կերտման գործընթաց է, այլ դրա բացահայտման, քանի որ մարդ ինքը սովորաբար իր իրական դեպքը ցույց է տալիս կրիտիկական, ճգնաժամային դեպքերի ժամանակ: Այս դեպքում կարծում եմ նույնը կարելի է ասել նաև երկրների մասին…

Комментариев нет:

Отправить комментарий