суббота, 16 августа 2014 г.

Մի դավաճանության պատմություն



Ինչպես պարզվում է «մեյդան.ազ» կայքը ոչ մի կերպ չի հանգստանում այն բանից հետո, երբ իր տարրական դավաճանության մասին սկսեցին մատնացույց անել տասնյակ մարդիկ: Ի դեպ, հատուկ նշենք որ առաջին օրվա ապատեղեկատվության տակ թողած գրառումները, որոնցից կայքի ղեկավարությունը ընկել է ցնցումների մեջ և իրականության զգացումը կորցրած' մինչև այսօր աջ ու ձախ զառանցանքներ է տարածում, վկայեցին այն մասին, որ մեր հանրությունը շատ կազմակերպված է, շատ լավ է հասկանում անվտանգության խնդիրը և շատ ճիշտ դիտողություններ էր անում:

 Նաև հետաքրքիրը այն է, որ ինչքան էլ, որ կայքի ղեկավարությունը չնայած, որ իրենց ուշադրություն չեն դարձնում ու շարունակում է ինքնամոռաց մթնոլորտ թունավորել և վիրավորանքներ հասցնել, այդ գրառումների զգալի մասը, մոտ 6-7 տասնյակ կատարել էին իրական մարդիկ, որոնցից զգալի մասը ճանաչված անձինք են:
Սկսենք նրանից որ իբր դժվար է պատկերացնել, թե ինչ-որ մի լրատվամիջոց կարող է միտումնավոր վնաս տալ: Ուրեմն դուք կամ լավ չեք պատկերացնում, թե ինչ եք անում, հետևաբար չպիտի անեք, կամ էլ լավ չեք ճանաչում ձեզ: Մի անգամ ձեզ ու ձեզ ձագերին բացատրեցին, որ կան բաներ, որոնք ասել չի կարելի, որ որոշ գործողությունների իրականացման ժամանակ չի կարելի դրանց մասին գրել: Ամենավատը, սակայն, այն է, որ նախկին զինվորական լրագրողը դա չի հասկանում:


1. Ռազմական գործը նրա համար է, որ որոշ գործառույթների մասին չի կարելի գրել դրանց իրականացման ժամանակ կամ առավել ևս դրանցից առաջ: Այստեղ ուշագրավը նաև այն է, որ փաստորեն «մեյդան.ազ»-ը կամավոր խոստովանեց, որ իր լուրը որևէ զինվորականից չէր ստացվել, ավելին նրանց արգելվել է խոսել ու արտահոսք չի եղել, իրենց զանգել է ինչ -որ մեկի բացբերան կինը, որի իբր հիսթերիան է ստիպել իրենց գրել դրա մասին: Ահա այստեղ է որ հարց է առաջանում, բա դուք դավաճան չեք ինչ եք, եթե որևէ կին ասենք, եթե իրականում էլ զանգել է ձեզ ու իր ամուսինն էլ իրեն բան չի ասել, չեք հասկանում, որ ասելու բան լիներ կասեր էլի, բա կինը իր բերանով ասել է, որ ամուսինը չի ասում, բա դուք ինչու եք այդ մասին գրում:


2. Ամիսներ շարունակ դիվերսիաների ու պատերազմի մասին լսող քաղաքացին ու դուք պիտի հասկանաք որ պատերազմի մեջ ենք, և ամեն ինչ չի կարելի բարձրաձայնել, հատկապես, երբ ասում են չի կարելի: Հիմա այսքանից հետո դավաճան ու երկրաչափական մարմինն ով է:


3. Ի դեպ նաև այդ մասին ևս, ինչ ցավալի է, որ նախկին զինվորականը չի հասկանում որ սահմանին տեսախցիկները չեն կարող աշխատել, և բոլոր փորձերը ավարտվել են հակառակորդի դիպուկահարի կողմից դրանք ջարդելով:


4. ՊՆ-ն ու նրա ղեկավարությունը PR-ի խնդիր չունի, այն անում է իր գործը, և այդ մեկշաբաթյա լարված աշխատանքն ու գիշեր ու զօր վազելը մարդիկ գնահատեցին, ուրիշ ոչինչ, հենց դա է որ ձեզ ու ձեր թուրք պատվիրատուներին հանգիստ չի տալիս:


5. Այդ պատերազմի մեջ հաղթանակների հաշվին բանակի հեղինակության բարձրացումը պղտոր ջրում ձուկ որսալ անվանողը հասկանալի է ինչ ազգից կարող է լինել: Ի դեպ, ձեզ հենց դա են բացատրել այն տասնյակ մարդիկ իրենց գրառումներով, որոնք նենգաբար ջնջել եք ու արգելափակել: Դա է ձեր դեմք ու ձեռագիրը:


6. ՊՆ-ն բանակից զատել կարող է միայն հայ ազգի թշնամին, չկա մի մարդ, որ նորմալ կարող է համարել բանակի տարանջատումը: Հայոց պատմության ընթացքում չի եղել մի դեպք, որ բանակի միասնականությանը հարված հասցնող անձին ազգի դավաճան չհամարեն: Բացատրել, որ իր կյանքը բանակի համար դրած ու ֆիզիկական հնարավորությունները կեսը նաև զոհած մարդուն ում անմիջական ղեկավարությամբ է բանակը հաղթում բանակից զատելը մեղմ ասած ……..է:


7. Այն ժամանակ, երբ միջազգային փորձագետներից սկսած ողջ ժողովուրդը փաստում է, որ բանակում կոռուպցիան գրեթե զրոյացված է հարյուրամյա զորակոչային համակարգ է կոտրված, տասնամյա գնումների համակարգ է կոտրված, միայն վերջին տարիներին տասնյակ մարդիկ են ձերբակալվել, բանակը անվանել կոռումպացված կառույց: Այն ժամանակ, երբ ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով առաջացած հանացագործությունները նվազել են ավելի քան տասը, անգամ խոսել բանակի թերությունների մասին, որոնց վերացման շնորհիվ նաև տեղի ունեցավ այս հաղթանակը, դավաճանություն չէ?:


8. Դիվերսիաները այնպիսի բաներ են, որոնց մասին խոսել չի կարելի, եթե չի լինում պաշտոնական հայտարարություն, միթե տգիտությունը այդքան զորեղ է: Դա սովորական հարձակում չի, եթե դիվերսանտը մտնում է մի տեղ ու իմանում, որ իրեն փնտրում են, ապա ավելի դժվար է լինում նրան բռնելը: Երբեմն հատուկ ստորաբաժանումները կարող են օրեր շարունակ հետևել իրենց հենց մեր տարածքում և ձեռ չտալ որպեսզի ավելի մեծ բացահայտումներ անեն, և այդ ժամանակ բոլոր տեսակի լուրերը դրանց մասին միայն վնաս են տալիս, միթե այս պարզ բանը դժվար է հասկանալը: Հասկացեք ՊՆ-ն ֆինանսների կամ կրթության նախարարություն չէ, և որքան էլ, որ մենք բաց երկիր ենք, որոշ բաներ հետո է հարկավոր ասել: Ձեր կարծիքով բանակը չի ուզում որոշ բաներ շուտ ասի, դրանով նաև իր հեղինակությունը կբարձրանա, բայց երբեմն չի կարելի: Որ մի քիչ այս ամենը ավելի լավ հասկանայիք, կիմանայիք, որ եղել են դեպքեր, որ մերոնք մարդ են գերեւարել, բայց դրա մասին չեն հայտնել քանի որ դրանով ավելի շատ բացահայտելու հարցեր են լուծվել:


Հատկապես որոշ լրագրողներիդ' իրականությունը ներկայացնելու մոլուցքը բացարձակ արժեք չէ, հատկապես պատերազմող երկրում: Ինչն է «մեյդան.ազ»-ի կրեդոն լավ ներկայացրեցին հենց սովորական քաղաքացիները, որոնց գրառումները ջնջեցիք ձեր էջից, իսկ կեղծ ֆեյքերը ձերն են, ոչ թե ՊՆ-ինը: Նրանք ձեր նման պարապ չեն, պատերազմ է:


Հ.Գ. Իհարկե, այստեղ հարցը ձեր նեղ ամբիցիան է, ձեր եսասիրությունը, դուք չեք կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ բանակը, որը առանց իր ղեկավարի չի լինում լավը, իր գործը փայլուն է կատարում, և դուք ձեր դեղին գույնով հացից զրկվում եք:
Դուք ավելի դեղին եք դառնալու ու հանգիստ չեք նստելու, բայց բարեբախտաբար իր ողջ կյանքը ազգին ծառայած պաշտպանության նախարարն ու իր անձնակազմը շարունակելու են ծառայել ազգին' ուշադրություն չդարձնելով ձեր վրա:


Մի հարց էլ. Այս երկրում գլավլիտի համար ավելի մեծ խելքով ու ընդունակություններով կառույց մի փնտրեք, եթե նման ցանկություն լիներ ՊՆ-ից լավ դա քչերը կարող էին անել, բայց դա ձեր հանճարեղությունից չէ, որ չի արվում, այլ նույն կառույցի ու պետության կամային որոշմամբ:

Комментариев нет:

Отправить комментарий