среда, 7 марта 2012 г.

2012-յան սնահավատություններ



2012-յան սնահավատություններ

1. Եթե այս տարին համարվում է ջրային վիշապի տարի, ապա փորձելու եմ հագնվել ոսկեգույն, կապույտ, փիրուզագույն և անպայման սև երանգների մեջ:
2.Եթե նոր տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի, ապա ես կժպտամ անպայման, կսիրեմ անպայման, կաղոթեմ երջանկության համար ու հույս կվառեմ սրտումս....այս գիշեր:
3.Եթե ինչքան անկեղծ շնորհավորում ես դիմացինին, այնքան բարեհոգի է լինում քո հանդեպ վիշապը, ապա ես ամբողջ հոգով շնորհավորում եմ ազգիս, մտերիմներիս, հարազատներիս, կենդանական ու բուսական աշխարհին, քամուն, արևին ու լուսնին....
4.Եթե ձմեռ պապիկին հավատալը օգնում է հեքիաթային, եթերային, երազային ապրելուն, ուրեմն Ձմեռ Պապ....ես քեզ հավատում եմ, ինձ հուսախաբ չանես...
5.Եթե նախորդ տարվա բեռը մյուս տարի տանել չի կարելի, ուրեմն ես անկախ եմ իմ Վիշապ...Այն ինչ ունեմ, առանց փոփոխության ինձ տուր նաև մյուս տարի, չկորցնես ոչ մեկին, չկոտրես ոչ մի իմ երազ, չվնասես ոչ մի նպատակ...
6.Եթե գիշերը երազանքները իրականանում են, ուրեմն երազանքս քեզ իմ Վիշապ....Ուզում եմ մարդ մնամ նաև այս տարի, դա այնքան մեծ երազանք է, վախենամ նեղություն եմ քեզ տալիս, չէ որ այն կապահովվի իմ երջանիկ լինելը, անհոգ լինելը, սիրված լինելը, անկեղծ լինելն ու ապրելը...
7. Եթե անպայման պետք է Վիշապիկ ունենալ տանը, ապա ես իմ ներսում ապրող վիշապներին նվիրում եմ ՔԵԶ իմ Վիշապ...տար նրանց...
8.Եթե տարին պետք է սկսել այնպես, որ ոչ մի գործ չթողնես հաջորդին, ապա ես կկանգնեցնեմ ժամանակը, կավարտեմ գործերս, մտքերս կդասավորեմ իրենց դարակներում, զգացմունքներիս վրա մի լավ կզայրանամ, որ այլևս չխառնվեն բանականության գործերին, ու ապա կուղեվորվեմ դեպի հոգիս, որ այնտեղից ավլեմ մնացորդ տխրությունը, դաժանությունն ու վատը..
9. Եթե պետք է նոր տարվա շեմին լավ վարվել մարդկանց հետ, սիրել ու ներել բոլորին, ուրեմն համբուրում եմ քեզ իմ թշնամի, ուրեմն հաջողություն քեզ, այնքան, որ դադարես ինձանով հետաքրքրվել...
10.Եթե ինչ որ ցանկանում եմ այլևս թողնել անցյալում և չհանդիպել հաջորդիվ, ապա քեզ եմ թողնում իմ բոլոր վախերը, Նապաստակ, քեզ եմ թողնում նաև արցունքներս արյամբ ներկված, հույզերս սխալ մարդկանց նվիրված, սերս պատասխան չգտած, երգս չերգված, խոսքերս չարտասանված....

Комментариев нет:

Отправить комментарий