среда, 7 марта 2012 г.

Ինչպես ճիշտ նստել համակարգչի առջև

Համակարգչի առջև երկար նստելուց առաջանում են մի շարք առողջական խնդիրներ, որոնցից են մկանային ցավերը, մեջքի ցավերը, տեսողության վատթարացումը … Բայց այս վնասների գրեթե կեսը կարելի է կրճատել, եթե ճիշտ ձևով նստենք համակարգչի առաջ, որի համար պետք է հետևել մի քանի հեշտ կանոննների.

  • ՈտքերըԱրգելվում է համակարգչի առջև նստած ոտքը ոտքին գցել, քանի որ դրանից փոքրանում են երակները, ինչի հետևանքով արյան շրջանառությունը օրգանիզմում վատանում է: Ոտքի թաթերը պետք է ամբողջությամբ կպնեն հատակին:
  • ՈղնաշարըՆախ և առաջ հարմարավետ պետք է լինի այն աթոռը, որին նստում եք: Աթոռի թիակի և Ձեր մեջքի միջև հեռավորւթյուն չպետք է լինի, որպեսզի ողնաշարը չլարվի:
  • ՁեռքերըԱնհրաժեշտ է, որ համակարգչի սեղանն ունենա ձեռքերի հենակ: Մկնիկը տեղաշարժելուց աշխատեք շարժել նաև ձեռքը, դա կլինի լրացուցիչ մարզանք ձեռքի համար:
  • ՎիզըՎիզը պետք է լինի ազատ վիճակում: Համակարգչի էկրանը պետք է լինի Ձեր դիմաց, որի հետևանքով կկրճատվի վզի ծանրաբեռնվաժությունը` այս ու այն կողմ պտտվելուց:
  • ԱչքերըՄոնիտորի հեռավորույունը Ձեազնից պետք է լինի Ձեր բացված ձեռքի երկարության չափով: Չի կաչելի վառ լույս դնել համակարգչի կողքին:
Ճիշտ նստելուց բացի նաև անհրաժեշտ է երբեմն մարզվել: Պետք է կես ժամը մեկ մարզել աչքերը հետևյալ կերպ. սկզբից նաև մոտ կետի, որինակ ձեռ ձեռքում բռնախ մատիտին,իսկ հետո ավելի հեռու հետի,օրինակ պատուհանին: Գոնե մեկ ժամվա ընթացքում մեկ անգամ անհրաժեշտ է ձգել ձեռքերը դեպի վեր,  շարժել մատերը: Առնվազն երկուսի երեք ժամը մեկ կանգնել ,քայլել, թուլացնել ոտքեր ու ամբողջ մարմինը: Հնարավորության դեպքում կարելի է այս վարժությունը կրկնել հաճախակի:

Комментариев нет:

Отправить комментарий